News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլ-հունիս ամիսներին, հունվար-մարտի համեմատ, ավելի քան 2000 տոկոսով աճել է ԵՄ անդամ չհանդիսացող այն քաղաքացիների թիվը, որոնց հրամայել են հեռանալ Իտալիայից, թեեւ նման կարգադրություններն ամենաշատը Ֆրանսիայում են եղել, հաղորդում է Reuters-ը:

Իտալիան երկրորդ եռամսյակում հրամայել է ավելի քան 6000 մարդու լքել երկիրը` տարվա առաջին երեք ամիսների 260-ի համեմատ, ինչը ամենամեծ աճն է ԵՄ երկրներում, ըստ Եվրոստատի տվյալների:

Սա Իտալիայում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է 2020 թվականի երրորդ եռամսյակից ի վեր, երբ երկիրը ԵՄ անդամ չհանդիսացող 6850 քաղաքացու էր հրամայել հեռանալ։

Ընդհանուր թվի տեսակետից Ֆրանսիան գրանցել է ամենաբարձր ցուցանիշը՝ ապրիլ-հունիս ամիսներին ԵՄ անդամ չհանդիսացող 33 450 քաղաքացիներ նրա տարածքից հեռանալու հրաման են ստացել։

Երկրորդ տեղում Հունաստանն է, որտեղ ԵՄ քաղաքացի չհանդիսացող 8750 մարդ է երկիրը լքելու հրաման ստացել:

Խոսքը մեծ մասամբ ալժիրցիներին է վերաբերել՝ մոտ 8170 մարդ, որոնց հաջորդում են մարոկկացիները, ալբանացիները եւ պակիստանցիները։

Ֆրանսիան առաջին տեղն է զբաղեցրել նաեւ ԵՄ անդամ չհանդիսացող 3590 քաղաքացիների արտաքսման հարցում: Հայրենադարձների ցուցակը գլխավորել են ալբանացիները, որոնց հաջորդում են վրացիներն ու ռուսները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ