News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սոցցանցերը կարող են արգելվել կամ տուգանվել Սինգապուրում, եթե չարգելափակեն օգտատերերի մուտքը «վնասակար» բովանդակություն, հայտնում է AFP-ն։

Օրինագծի համաձայն՝ կարգավորող մարմինները սոցցանցերի հարթակներին կարող են կարգադրել արգելափակել «վնասակար բովանդակությունը», ներառյալ բռնություն եւ ահաբեկչություն քարոզող գրառումները կամ երեխաների սեռական շահագործման պատկերները: Բովանդակությունը, որը վտանգ է ներկայացնում բնակչության առողջության համար կամ կարող է ռասայական եւ կրոնական աններդաշնակություն առաջացնել Սինգապուրում, նույնպես ներառված է այս ցանկում, ասվում է կապի եւ տեղեկատվության նախարարության հայտարարության մեջ։

«Չնայած որոշ առցանց ծառայություններ ջանքեր են գործադրել վնասակար բովանդակության դեմ պայքարելու համար, վնասակար առցանց բովանդակության տարածվածությունը խնդիր է մնում՝ հաշվի առնելով սինգապուրցի օգտատերերի, այդ թվում՝ երեխաների շրջանում թվային տեխնոլոգիաների ներթափանցումը եւ առցանց ծառայությունների համատարած օգտագործումը»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Կարգավորող մարմինները կարող են նաեւ հրամայել հարթակներին արգելափակել օգտատերերի մուտքը որոշակի հաշիվների Սինգապուրում, սակայն այդ կարգադրությունները չեն վերաբերի մասնավոր հաղորդագրություններին:

Խորհրդարանը օրինագիծը նոյեմբերին կքննարկի։

Սինգապուրն անցյալ տարի օրենք է ընդունել, որի նպատակն է կանխել արտաքին միջամտությունը ներքին քաղաքականությանը։ Օրենքը թույլ է տալիս իշխանություններին ստիպել ինտերնետ ծառայություններ մատուցողներին եւ սոցիալական մեդիա հարթակներին տեղեկատվություն տրամադրել օգտատերերի մասին, արգելափակել բովանդակությունը եւ հեռացնել այն հավելվածները, որոնք օգտագործվում են իրենց կարծիքով վնասակար բովանդակություն տարածելու համար:

Երեք տարի առաջ քաղաք-պետությունն ընդունել է «կեղծ լուրերի» դեմ պայքարի մասին օրենք, որը նախարարներին իրավունք է տալիս սոցցանցերին հրահանգել նախազգուշացումներ տեղադրել իշխանությունների կողմից կեղծ համարվող գրառումների կողքին եւ ծայրահեղ դեպքերում հեռացնել դրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ