News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյան այցելել է Փարիզ, որպեսզի բանակցություններ վարի TotalEnergies SE-ի հետ՝ ընկերության կողմից Իսրայելի եւ Լիբանանի ափերի մոտ բնական գազի հանքավայրերի հետազոտությունից շահույթի ապագա բաշխման վերաբերյալ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրը:

Տեխնիկապես պատերազմական վիճակում գտնվող Իսրայելի եւ Լիբանանի կողմից երկար ժամանակ վիճարկվող Քանա հանքավայրի հեռանկարները եղել են ԱՄՆ միջնորդությամբ ծովային սահմանների սահմանազատման ջանքերի կենտրոնում:

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդն ասել է, որ գործարքի նախագիծը, որին երկու երկրները նախապես համաձայնել են, ենթադրում է Իսրայելի կողմից մասնակի հոնորարների ստացում՝ Քանայում լիբանանյան լիցենզիայով ապագա առեւտրային հետազոտությունների համար:

Իսրայելի էներգետիկայի նախարարության գլխավոր տնօրեն Լիոր Շիլաթը Փարիզ է ժամանել՝ Total-ի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու համար, ասել է աղբյուրը։ «Հանդիպումների նպատակը այն մեխանիզմի ստեղծումն է, որով Total-ը Իսրայելին կվճարի Քանայում արդյունահանվող ցանկացած գազի համար հոնորարի մի մասը»,- ասել է աղբյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ