News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Փորձելով հաղթահարել Ուկրաինային մեծ հեռահարության հրթիռային հզոր համակարգեր տրամադրելու հարցում Ջո Բայդենի վարչակազմի դիմադրությունը՝ Կիեւն այժմ ԱՄՆ-ին առաջարկում է ամբողջական եւ մշտական տեղեկատվություն՝ ռուսական ենթադրյալ թիրախների իր ցանկի վերաբերյալ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով մի քանի պաշտոնյաների։

Սա, ըստ էության, ԱՄՆ-ին վետոյի իրավունք կտա Ռուսաստանի վրա ուկրաինական հարձակումների նկատմամբ եւ փորձ է համոզել վարչակազմին, որ ծայրահեղ կարեւոր զենքի տրամադրումը չի հանգեցնի Ռուսաստանի տարածքին հարվածների, որոնք, ինչպես վախենում է ԱՄՆ-ը, կսաստկացնեն պատերազմը եւ իրեն ուղղակիորեն կներքաշեն հակամարտության մեջ:

Խոսքը բանակի մարտավարական հրթիռային համակարգերի (ATACMS) մասին է, «երկիր-երկիր» հրթիռներ, որոնց հեռահարությունը 300 կիլոմետր է, ինչը մոտ չորս անգամ գերազանցում է այն հրթիռների թռիչքի տարածությունը, որոնք օգտագործվում են HIMARS շարժական համակարգերի կողմից, որոնք ԱՄՆ-ն ամիսներ առաջ սկսել է ուղարկել Ուկրաինա:

Չնայած Ուկրաինայի առաջարկին, Բայդենի վարչակազմը դեռեւս չի հաստատել ATACMS-ի մատակարարումը եւ պնդում է, որ Ուկրաինան լավ է աշխատում HIMARS համակարգերի հետ, որոնք այժմ ունի: Անցյալ շաբաթ վարչակազմը հայտարարել էր Ուկրաինա եւս 18 HIMARS-ի մատակարարման մասին, որոնց հետեւանքով ամերիկյան համակարգերի ընդհանուր թիվը գերազանցել է 30-ը:

Վարչակազմը նաեւ մտավախություն ունի, որ ATACMS-ի տրամադրումը Մոսկվայի համար կհատի կարմիր գիծը, ինչի հետեւանքով ԱՄՆ-ը «հակամարտության անմիջական կողմ» կդառնա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ-ն Զապորոժիե ԱԷԿ-ի պաշտպանական գոտի ստեղծելու խնդիրներ չունի. Դա կախված է Կիեւից եւ նրան ուղղորդողներից․ Ռյաբկով
Ռուսաստանը կձգտի, որ Զապորոժիեի ատոմակայանի շուրջ պաշտպանական գոտու ստեղծման մասին պայմանավորվածությունը մինչեւ տարեվերջ ձեռք բերվի․․․
Թբիլիսիում կարծում են, որ Կիեւը ձգտում է, որ Վրաստանը դառնա պատերազմի կողմ
Ռուսաստանի օկուպացիոն պատերազմում կողմ դառնալը Վրաստանի շահերից չի բխում ․․․
Հունգարիայի կառավարությունն արգելափակել է Ուկրաինային օգնության փաթեթի վերաբերյալ համաձայնագիրը
Եվրահանձնաժողովը կքննարկի, թե ինչպես «Ուկրաինային անհրաժեշտ լուծում տրամադրի արդեն հունվարին»․․․
Զելենսկին մեկնել է Դոնբաս եւ եւս մեկ անգամ շնորհավորել Ուկրաինայի զինված ուժերին
Դեկտեմբերի 6-ին՝ Ուկրաինայի Զինված ուժերի օրը, նախագահ Վլադիմիր Զելենսկին ավանդաբար դիմավորել է առաջնագծում․․․
Կրեմլում այժմ Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների հեռանկարներ չեն տեսնում. Պեսկով
Ինչ-որ բանակցությունների հեռանկարներ չենք տեսնում, ասել է Պեսկովը...
Պատերազմի սկզբից զոհվել է Ուկրաինայի 6 702 խաղաղ բնակիչ. ՄԱԿ
Դեպքերի մեծ մասի պատճառը գնդակոծություններն ու ռմբակոծություններն են...
Ամենաշատ