News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Սիսիան-Երևան Մ2 ավտոճանապարհի 22 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 45-ամյա Վահե Մ․-ի վարած MAN մակնիշի բեռնատարը, Սյունիքի մարզի բնակիչներ 50-ամյա Սպարտակ Ս․-ի վարած Opel Astra մակնիշի և 71-ամյա Սամվել Վ.-ի վարած VAZ 2106 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը: 

Վթարի հետևանքով վարորդներից Սամվել Վ․-ն քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած Սիսիանի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սիսիան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ