News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը չի ստորագրել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հռչակագիրը՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության մասին։ Բուլղարիայի պետության ղեկավարն այս հարցում այլ դիրքորոշում ունի, հայտնել է նախագահի աշխատակազմը։

Ռումինիայի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության, Չեռնոգորիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի պետությունների ղեկավարները հոկտեմբերի 2-ին ստորագրել են համատեղ հայտարարություն, որում հաստատել են իրենց աջակցությունը «Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»եւ, ինչպես նաեւ հաստատել են իրենց աջակցությունը ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթաժողովի որոշմանը` կապված Ուկրաինայի ապագա անդամակցության հետ:

Բուլղարիան 2008 թվականին Բուխարեստում ստորագրել է Ուկրաինայի ապագա միանալու մասին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագիրը, սակայն այդ հռչակագիրն ընդունվել է անվտանգության բոլորովին այլ պայմաններում, նշել են Բուլղարիայի նախագահի աշխատակազմում։

«Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունները պահանջում են, որ Դաշինքին նրա անդամակցությունը քննարկվի Հյուսիսատլանտյան խորհրդի ողջ կազմով եւ չհանգեցնի պատերազմին ՆԱՏՕ-ի երկրների անմիջական ներգրավման վտանգի։ ՆԱՏՕ-ին միանալու Ուկրաինայի որոշումը պետք է ընդունվի միայն այն բանից հետո, երբ երկու կողմերի կողմից մշակվեն, ընդունվեն եւ իրականացվեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման հստակ պարամետրեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ