News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին Բրյուսելում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպումից հետո Twitter-ում գրել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում դաշինքի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Մենք քննարկեցինք իրավիճակը տարածաշրջանում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունների կարգավիճակը՝ Ժնեւում ԱԳՆ (ղեկավարների) կիրակնօրյա հանդիպումից հետո։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը»։

Ինչպես արդեն հաղորդվել է, Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ։

Նախօրեին Ժնեւում կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։

Բանակցությունների ընթացքում նշվել է սահմանին տիրող իրավիճակի մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ներդրման կարեւորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների ապահովման, այդ թվում՝ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ քննարկումների մեխանիզմի ստեղծման շուրջ։ Կողմերը դրական են գնահատել փոխըմբռնումը, որ ապաշրջափակման ենթակա տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պետք է լինեն երկրների իրավասության եւ ինքնիշխանության ներքո։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Այս փաստերը ևս մեկ անգամ հաստատում են, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը հեռանկարում...
Մեզ գոհացրել է Նիկոլ Փաշինյանի խոսքը. Բերքաբերի բնակիչ
32 տարի է 850 հեկտար հողամաս թուրքի ձեռքին է, ո՞վ եկավ ասաց, ինչու է այդպես: Հիմա գլխացավանք ենք սարքել, ասում ենք՝ Ոսկեպար, Ոսկեպար: Էդ որտե՞ղ էին էդ…
Ֆրանսիան Ադրբեջանից ուզում է պարզաբանում ստանալ
Ֆրանսիան հիշեցնում է իր աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը...
Փաշինյանն ասել է՝ 90 տոկոսով պայմանավորվածություն ունենք Ալիեւի հետ, որ մնում ենք կանգնած նույն դիրքերում. Պետրոսյան
Գյուղացիներն ասացին, որ պրոցեսն այս պահին կանգ է առնում. այսինքն Նիկոլ…
Փաշինյանն ասել է, որ հողերի փոխանակում պետք է անեն, դա այն է, ինչ մենք ենք ուզում. Ոսկեպարցի կին
Մեր եկեղեցուց այն կողմ 100 մետրից ավելի մեզ է մնում, այդտեղ փշալար է քաշվելու...
Ամենաշատ