News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիան Ռուսաստանին խնդրել է գազի վճարումները հետաձգել մինչեւ 2024 թվականը, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թուրք պաշտոնյաները խնդրել են Ռուսաստանին հետաձգել բնական գազի վճարումների մի մասը, քանի որ Թուրքիան փորձում է մեղմել էներգակիրների բարձր գներից տնտեսական վնասը:

Էներգիա ներկրող թուրքական պետական Botas ընկերությունը փորձում է որոշ վճարումներ հետաձգել մինչեւ 2024 թվականը։ Բանակցությունները հաջորդում են երկու երկրների միջեւ համաձայնությանը, որը թույլ է տալիս Botas-ին իր պարտավորությունների 25 տոկոսը ռուբլով վճարել, ոչ թե՝ դոլարով։

Աղբյուրների համաձայն՝ դեռ պարզ չէ՝ համաձայնություն ձեռք կբերվի՞ արդյոք այս բանակցությունների ընթացքում։

Ըստ «Գազպրոմի» դիրքորոշմանը ծանոթ աղբյուրի, Թուրքիան պաշտոնապես չի դիմել ընկերությանը, եւ վերջինս չի քննարկի հետաձգման հարցը, քանի դեռ առաջարկ չի ստացել։

Էներգակիրների ներմուծումից Թուրքիայի մեծ կախվածությունը մեծացրել է ճնշումը նրա արժույթի եւ բյուջեի վրա: Թուրքական լիրան դոլարի նկատմամբ 2022 թվականին արժեզրկվել է ավելի քան 28 տոկոսով, իսկ օգոստոսին նրա առեւտրային դեֆիցիտը ավելի քան կրկնապատկվել է՝ մինչեւ 11,2 մլրդ դոլար, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Անցյալ ամիս Էրդողանն ասել է, որ քննարկել է գազի գները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ հույս ունի զեղչ ստանալ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ