News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչական դատարանը  բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանի հայցն ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Հիշեցնենք․ 2021 թ. խորհրդարանական ընտրություններից հետո իշխանությունները քաղաքական հետապնդումներ սկսեցին ընտրված պատգամավորների, մասնավորապես՝ Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ, Գլխավոր դատախազությունը դիմեց ԿԸՀ` նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, եւ դիմումը բավարարվեց։

Մինչդեռ շատ իրավաբաններ պնդում էին, որ ԿԸՀ-ն հակաօրինական որոշում է կայացրել, քանի որ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու իրավասությունը խորհրդարանինն է։

Իշխանական իրավաբանության գուրուներ Վլադիմիր Վարդանյանը եւ մյուսները եւս առաջ էին մղում այդ հակաիրավական թեզը, որ ԿԸՀ որոշումը բավարար է։ Դեռեւս 2021 թ. հուլիսին  Մխիթար Զաքարյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ որոշումները:

Մենք տեղեկացանք, որ այս տարվա հուլիսի 22-ին վարչական դատարանը հօգուտ Մխիթարյանի որոշում է կայացրել: Զաքարյանը մեզ ասաց, որ որոշումը դեռ ուժի մեջ չի մտել, քանի որ դատախազությունը բողոքարկել է այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ