News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանն այս տարի կունենա 5 տոկոսանոց գնաճ, որը երկու անգամ ավելի ցածր կլինի նախորդ տարվա գնաճից: Այդ մասին այսօր` օգոստոսի 29-ին Ծաղկաձորում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նաեւ իրատեսական է համարել պետական բյուջեի հիմքում ընկած այն կանխատեսումը, ըստ որի` տնտեսական աճը կկազմի 4.6տոկոս, ինչն իր հերթին կնպաստի աղքատության նվազմանը:

Ըստ Տ. Սարգսյանի` աղքատությունը 2009-10 թվականներին Հայաստանում խորացել է 2 հիմնական պատճառով` տնտեսական անկում եւ բարձր գնաճ: Մասնավորապես` 2009-ին տնտեսական անկումը 14 տոկոս էր, իսկ գնաճը հասել էր 10 տոկոսի, թեեւ թիրախային ցուցանիշը միշտ էլ 3 տոկոս էր:

Սակայն արդեն Հայաստանը դուրս է եկել բարձր գնաճային փուլից եւ տեղափոխվել է միջին գնաճային փուլ: Զուգահեռ դրան, կառավարությունը փորձում է խթանել տնտեսական աճը եւ դիվերսիֆիկացնել տնտեսությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ