News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ԱԺ խորհուրդը նիստ էր գումարել եւ հաստատել այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգը։ Արդեն դրանից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին հավաքվել՝ քննարկելու այսօր կայանալիք նիստերի օրակարգը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դռնփակ նիստի ժամանակ առանձնահատուկ որեւէ բան չի քննարկվել, խոսել են օրակարգի մասին եւ հեռացել։ Հետաքրքիր է, որ սովորաբար նրանց այս նիստերին մասնակցում էր անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն այս անգամ նա բացակա էր։

Ավելին՝ ՔՊ-ականները զարմացած էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում եղած հրապարակումից, որի մեջ նշվել են Ադրբեջանի հինգ պահանջները։ Այս թեման երեկ նրանք արծարծել են միմյանց հետ խոսելիս՝ հասկանալով, որ իրավիճակը իսկապես լուրջ է, սակայն ՔՊ նիստի ժամանակ այլ հարցերի անդրադարձ չի եղել, բացի օրակարգի մի քանի թեմաներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատվավոր հյուպատոսների ավտոմեքենաներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր
Որոշման 2-րդ հավելվածի 28-29-րդ կետերի համաձայն՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական...
«Հրապարակ». ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել
Ընդ որում՝ տուժողներն առաջին հերթին իրենք են լինելու, ոչ թե իշխանության վերին էշելոնի ներկայացուցիչները...
«Փաստ». Հասարակության վրա փորձում է վախ ծախել
Այ, գնաց Գյումրի, երկարաշունչ ելույթ ունեցավ իր կուսակցության «նախաձեռնող խմբի» հետ հանդիպման...
«Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
ՔՊ-ում տարբեր մեկնաբանություններ են տվել այդ արտահայտությանը, որ երեւի նկատի ունի այն, որ հեղափոխական...
«Ժողովուրդ».«Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո սկսել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթաց
«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ նոր անվանափոխված «Ամիօ»...
«Հրապարակ». Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան
Միավորման արդյունքում Դիլիջանի պետական քոլեջի շենքը կհանձնվի պետգույքի կառավարման վարչությանը...
Ամենաշատ