News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սիսիան խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած, «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորած գործարար Արա Զաքարյանը, որոշ տեղեկություններով, առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերին` ՔՊ-ին, որն ունի 8 մանդատ, եւ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքին, որը Ղազինյանի կուսակցության հետ ունի 7 մանդատ, առաջարկել է իր թեկնածությունն առաջադրել համայնքի ղեկավարի պաշտոնում: Ով կընդունի իր առաջարկը, նրա հետ էլ Զաքարյանն իշխանությունը ձեւավորելու կոալիցիա կկազմի։

Հիշեցնենք, որ Սիսիանում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ։ Առավել շատ ձայն է ստացել իշխող ՔՊ-ն, երկրորդն «Աշխատանք եւ արդարություն» դաշինքն է, որի ցուցակը գլխավորում է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի ընկերը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը երրորդն է` 4 մանդատով։ Եվս երկու ուժ է անցել ավագանի` Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը եւ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»։

Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքի» առաջին համարը զբաղեցնող Սեւակ Մուսաթյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ «Քաղպայմանագրի» հետ կոալիցիա կազմելու համար որեւէ առաջարկ չի ստացել: «Ոչ մեկի կողմից առաջարկ չենք ստացել՝ ո՛չ իշխանական շրջանակներից, ո՛չ էլ ոչ իշխանականներից: Հավանաբար, մեր մանդատների քանակը, ըստ իշխանությունների, այնքան էլ շատ չէ, եւ հենց այդ պատճառով էլ մեզ դեռեւս չեն դիմել»,- ասաց նա: Իսկ եթե «Քաղպայմանագրից» նման առաջարկ ստանաք, կընդունե՞ք այն, մեր զրուցակիցը շեշտեց. «Եթե նման առաջարկ լինի, այն կլինի Սիսիանի համար, ոչ թե կոնկրետ անձի կամ կուսակցության: Մեզ, ամեն դեպքում, ոչ մի առաջարկ չի եղել»:

Մեր տեղեկություններով` Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքի» առաջին համարը զբաղեցնող Սեւակ Մուսաթյանը բավականին լարված հարաբերություններ ունի Սիսիանի համայնքապետի ԺՊ, ՔՊ-ական Արմեն Հակոբջանյանի հետ, ով սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններում գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համարը: Ավելին` նրանք չեն շփվում եւ ունեն որոշակի տարաձայնություններ: Սեւակ Մուսաթյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս լուրերը, ավելին` նշեց. «Անձնական տարաձայնություններ գուցե կան, սակայն իշխանությունների հետ ոչ մի խնդիր չկա: Ես հո չե՞մ գնալու իր տանն աշխատեմ, որ անձնական դրդապատճառներից դրդված չառաջարկի: Դա ընդհանուր համայնքի համար արվող աշխատանք է, եւ, ամեն դեպքում, նրանք պարտավոր են մեզ առաջարկ անել: Կհամաձայնենք, թե ոչ, դա էլ այլ հարց է, սակայն եթե մտածում են մեր երկրի ու քաղաքի համար, բնականաբար, նման առաջարկ պետք է անեն»,- շեշտեց նա:

Մենք կապ հաստատեցինք նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Արա Զաքարյանի հետ։ Սակայն նա փոքր-ինչ ընկճված տոնով ասաց, որ չի ցանկանում զրուցել՝ խիստ զբաղված է:

Նկատենք, որ ընտրություններից առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել էր, թե իրենք որեւէ պարագայում ՔՊ-ի հետ դաշինք չեն կազմի։ Խոսակցություններ են հասնում, որ եթե իշխանությունը ճնշումները մեծացնի գործարարի նկատմամբ, չի բացառվում, որ Զաքարյանը դուրս գա խմբակցությունից եւ քվեարկի ՔՊ թեկնածուի օգտին: Սակայն մինչ այդ պետք է նախ լուծեն Արման Բաբաջանյանի կուսակցության թեկնածուի հարցը, ով անձնական տարաձայնություններ ունի ՔՊ թեկնածուի հետ եւ չի ցանկանում միավորվել ՔՊ-ի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Օսկանյան
Թվում էր, թե պատերազմում հաղթած և իր բանակի իրական կամ թվացյալ հզորությունը ցուցադրած Ադրբեջանը չպետք է այլևս վախեր ունենա...
Երկու տարի է ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում, ամեն առավոտ ինձ աշխատանքի տարել է վառ ապագայի հավատը. Քերոբյան
Սովորության համաձայն կարելի էր գրել նվաճումների մասին, բայց մեր առջև դեռ ահռելի դժվարություններ կան, ուստի, ոչ թե արդյունքներն հաշվելու, այլ աշխատանքը բազմապատկելու ժամանակ է...
«Ժողովուրդ». ՀՀ ոստիկանության հայցը՝ ընդեմ 44-օրյա պատերազմի զինվորների ծնողների կկասեցվի
Հիշեցնենք, որ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի...
«Ժողովուրդ». Նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել գլխավոր դատախազի...
«Փաստ». Ինչո՞ւ ընտրվեց Մարտիրոսյանը. լարվածություն Փաշինյանի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններում
Ի դեպ, նա այն քիչ դատավորներից է, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո էլ դարձավ այս իշխանության...
«Հրապարակ». Կարեն Անդրեասյանը մերձեցման երեկո է կազմակերպել դատական համակարգի ներկայացուցիչների հետ
Ի՞նչ հավաք է եւ ի՞նչ նպատակով․ մեր հարցին ի պատասխան՝ ԲԴԽ մամուլի խոսնակը փոխանցեց...
Ամենաշատ