News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Քաղաքաշինության կոմիտեում հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Արարատի ցեմենտի գործարանի գլխավոր տնօրեն Սամվել Թադևոսյանի և լաբորատորիայի վարիչ Զոյա Բալայանի հետ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են շինարարության ներկայիս աննախադեպ ծավալների պայմաններում որակյալ ցեմենտի մեծ պահանջարկի ապահովման հարցերը: Խնդիրը եղել է նաև կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի վերջին նիստի օրակարգում, որտեղ դիտարկվել են ցեմենտանմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները:

Ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ խստագույնս հետևում են արտադրանքի որակի պահպանմանը: Նրանք պատրաստակամություն են հայտնել որակի ստուգման նպատակով ցանկացած ժամանակ նաև արտադրությունում կատարել նմուշառում:

Հանդիպմանը քննարկվել են նաև գործարանի արտադրական հզորության, պահանջված ծավալների ապահովման և ցեմենտի մատակարարման հետ կապված հարցեր:

Որոշվել է, որ կոմիտեի պատասխանատուներն առաջիկայում կայցելեն գործարան՝ տեղում ծանոթանալու աշխատանքների կազմակերպմանը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն արտադրողների ուշադրությունը կրկին հրավիրել է որակի վերահսկողության և արտադրական հզորությունների հնարավոր մեծացման վրա:

Հանդիպմանը մասնակցել և շինարարների տեսակետն է ներկայացրել նաև Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ