News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում առկա 4-րդ կարգի վթարայնության շենքերի խնդիրը քննարկումներից կտեղափոխվի գործնական փուլ:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը վարչական շրջաններ աշխատանքային այցերի մեկնարկը տալիս է հենց վթարային շենքերից. առաջնահերթությունը բնակիչների անվտանգությունն է:

«Աջափնյակ վարչական շրջանում ունենք բազմաթիվ շենքեր, որոնք վթարայնության աստիճանով հասել են մի մակարդակի, որ իրապես բնակիչների անվտանգ չէ բնակվելը: Այսօր այցելել ենք Արզումանյան 10 եւ 17 շենքեր: Այս պահից սկսած ավելի գործնական լուծումների պետք է անցնենք: Այս տեսակ շենքերի լուծումը նաեւ հնարավորություն է շինարարների համար նաեւ իրենց բիզնես ծրագրերն իրականացնելու: Այս պահին կա կառուցապատողը, որ պատրաստ է՝ իր վրա վերցնել որոշակի բեռ: Քանի որ հրատապություն կա, այդ պատճառով ենք այս լուծման տարբերակով գնում: Իսկ ընդհանուր շենքերի մասով մեծ ծրագիր ենք ունենալու»,-նշել է Ավինյանը:

Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանն էլ հավելել է, որ շենքը քանդելու համար կկիրառվի հանրային գերակա շահի գործիքը:

Տպել
Ամենաշատ