News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հին հունական քաղաքի ավերակներում պեղումների ժամանակ առասպելական արարածներով ծիսական լողավազան է հայտնաբերվել։ Հնագետները հայտնաբերել են եզակի կերամիկական արտեֆակտներ ժամանակակից Իմզիրի տարածքում։ Գտածոները թվագրվում են Հին Հունաստանի ժամանակաշրջանին, հաղորդում է Greekreporter-ը։

Նաեւ այստեղ՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում, պեղումների ժամանակ հայտնաբերվել են մոտ 2500 տարվա հնություն ունեցող կերամիկական պերանտերիոնի մնացորդներ։

«Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ջրամբարի մաս՝ զարդարված ֆանտաստիկ դիցաբանական արարածներով եւ կառքերի մրցավազքով։ Սա առաջին նման գտածոն է տարածքում»,-ասել է պեղումների ղեկավար, պրոֆեսոր Յաշար Էրսոյը։

«Նման ամֆորաներում ավելի վաղ ձիթապտղի յուղ կամ գինի էին պահում ու տեղափոխում։ Այս տեսակի անոթներ մենք հանդիպում ենք մոլորակի շատ վայրերում, հիմնականում՝ Սեւ ծովի հյուսիսային, արեւելյան եւ արեւմտյան ափերին, ինչպես նաեւ Արեւմտյան Միջերկրական եւ Արեւելյան Միջերկրական ծովերում։ Սա խոսում է այն մասին, որ մ.թ.ա. 7-րդ դարից մինչեւ մ.թ.ա 6-րդ դարի սկիզբը տեղական արտադրողները մենաշնորհ են ունեցել այդ ապրանքների արտադրության վրա»,-նշում է պրոֆեսորը։

Պեղումների ընթացքում գիտնականները հայտնաբերել են տեղի բրուտագործների կողմից պատրաստված բազմաթիվ կավե իրեր: Հայտնաբերվել են ուշ բրոնզի դարի մեծ թվով արտեֆակտներ, միկենյան խեցիներ, էոլյան «բուկերո» անոթներ, ինչպես նաեւ մ.թ.ա 10-րդ դարի նախաերկրաչափական դարաշրջանի գտածոներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ