News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանին կարող է փոխարինել Գառնիկ Դանիելյանը։

Դաշինքի համամասնական ցուցակում նա հաջորդն է։

Գառնիկ Դանիելյանն Իջեւանցի է, ՀՅԴ անդամ։

«Մանդատը վերցնելու վերաբերյալ որոշում այս պահին դեռ չունեմ։ Մեր կուսակցության ներսում քննարկում կանցկացնենք, որից հետո որոշում կլինի»,- նշեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Զաքարյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ