News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ԱԷՄԳ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս խնդիրները ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթությունների թվում են:

ԱԷՄԳ գլխավոր տնօրենը ևս ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարևորությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա ծրագրերի շուրջ և պատրաստակամություն հայտնել շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանն այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ԱԷՄԳ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում կսկսեն ձյան օգնությամբ էլեկտրաէներգիա արտադրել
Քաղաքը փորձարկումներ կանցկացնի՝ համագործակցելով Forte-ի՝ տեղական տեղեկատվական տեխնոլոգիաների ստարտափի, ինչպես նաեւ Տոկիոյի հեռահաղորդակցության համալսարանի հետ․․․
Նոյեմբերին Սաուդյան Արաբիայից ԱՄՆ եւ Չինաստան նավթի արտահանումը կտրուկ նվազել է. Bloomberg
Սաուդյան Արաբիայից ԱՄՆ նավթի արտահանումը հոկտեմբերի համեմատ նվազել է 304 բարելով՝ մինչեւ 83 հազար բարել․․․
Նավթի գները ՕՊԵԿ+-ի նիստից առաջ տարաբնույթ դինամիկա են ցուցադրում
Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան տարաբնույթ դինամիկա են ցուցադրում...
Այս ձմռանը Ֆրանսիան մի քանի օրով կարող է հոսանքազրկվել
Իրավիճակը լարված է, բայց չպետք է կարծել, որ էլեկտրաէներգիայի անջատումներն անխուսափելի են․․․
Թուրքիան ծովում գազի հսկայական պահեստարան է տեղադրել
Թուրքիան ծովում 2 200 մետր խորության վրա գազի պահեստարան  է տեղադրել...
Սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը սկսվել է․ ՀԾԿՀ
Նա չկարողացավ ասել՝ սակագինը կփոխվի, թե ոչ․․․
Ամենաշատ