News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրոպայում գազի ստորգետնյա պահեստարաններում գազի ծավալը հանգստյան օրերին, հոկտեմբերի 2-ի օրվա վերջի դրությամբ ավելացել է՝ ընդհուպ մոտենալով 90 տոկոս մակարդակի, տեղեկացրել է Gas Infrastructure Europe ասոցիացիան։

Այդ պահի դրությամբ պահեստարաններում 96,53 մլրդ խորանարդ մետր գազ կար (89,32 տոկոս)։ Բելգիայում բոլոր հզորությունները լիքն են 100 տոկոսով։ ԵՄ անդամ 27 երկրներից միայն 18-ն ունի ստորգետնյա գազի պահեստարաններ։

Եվրամիության նորմատիվների համաձայն՝ նոյեմբերի 1-ին պահեստարանների համալրման ընդհանուր մակարդակը պետք է կազմի 80 տոկոսից ոչ պակաս։ Այսպիսով, ԵՄ երկրները գազով ապահովվում են ժամանակացույցից առաջ անցնելով։ Առայժմ մյուս պետություններից հետ են մնում Բուլղարիան (76,31), Հունգարիան (74,08) եւ Լատվիան (52,75 տոկոս)։

Պահեստարանները հաջող համալրելու ֆոնին գազի գինը Եվրոպայում էապես նվազում է։ Հոկտեմբերի 4-ի դրությամբ այն իջել է հազար խորանարդ մետրը 1,7 հազար դոլարից ցածր։

Timera Energy քոնսալտինգային ընկերությունն այնքան էլ հավանական չի համարում այն իրավիճակը, երբ ձմռանը Եվրոպային գազը չի բավականացնի Ռուսաստանից մատակարարումների կրճատման պատճառով։ Փորձագետները գլխավոր սպառնալիք են համարում ԵՄ-ում վառելիքի անբավարար խնայողությունը, ինչը թույլ չի տա հասնել առաջադրված նպատակներին։

Ինչպես նշվել է Եվրահանձնաժողովի ամառային նյութերում, գազի պահեստարաններն ապահովում են ձմռանը Եվրոպայում սպառվող գազի 25-30 տոկոսը։ Բայց այլընտրանքային մատակարարներից դրանց համալրման արագությունն ապացուցում է, որ տարածաշրջանն ի վիճակի է փոխհատուցել «Գազպրոմի» մատակարարումների բացակայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ