News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարծում, որ ձախողել են «Ապագա կա» խոստումն ու եկել է իրենց հեռանալու ժամանակը:

Հարցին՝ ապագան ո՞րն է՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ապագան այն է, որ մենք պատերազմ չունենանք»:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջարկած  մասնակի իշխանափոխության հարցին՝ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Պարոն Քոչարյանը շատ ճիշտ ասաց՝ մատերն էլ կտրեն, որևիցե մեկն իր ու Իշխան Սաղաթելյանի համար չի քվեարկի»:

Նա ասաց, թե վարչապետի պաշտոնում եղել է մեկ ցանկալի թեկնածու, քվեարկել են նրա օգտին ու նա այժմ ՀՀ վարչապետն է:

«Ես ինձ առանց իմ երկրի այսօրվա ղեկավարի, քաղաքական ասպարեզում այս պահին ընդհանրապես չեմ պատկերացնում»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նաեւ հայտարարեց, որ իր կարծիքով, եթե ընդդիմադիր ուժերի կողմից լինի առաջարկ՝ հանդիպելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ կհանդիպի, որովհետեւ երբեք չի մերժել նման հանդիպումներ: 

Տպել
Ամենաշատ