News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթած շենքի մասնակի փլուզումից հետո միայն   առեւտրի կենտրոնի տնօրինությունը դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ կիսաքանդ շինության ապամոնտաժման թույլտվություն ստանալու համար։ Սեպտեմբերի 30–ին, քաղաքապետարանն այդ թույլտվությունը տվել է։ Պայթյունից մեկուկես ամիս անց առեւտրի կենտրոնի տարածքում սկսվել է շինաղբի մաքրման եւ կիսաքանդ շինության ապամոնտաժման աշխատանքները։

«Շինաղբի մաքրման աշխատանքները սկսվել են սեպտեմբերի 24–ին, իսկ շենքի քանդման աշխատանանքները՝ հոկտեմբերի 3–ից։ Աշխատանքներն ավարտին հասցնելու համար 3 ամիս է տրվել, բայց կարծում ենք՝ 40–45 օրվա ընթացքում կավարտվենք։ Առաջնահերթ քանդվում է շենքի այն հատվածը, որը փլուզման դեպքում իրենից վտանգ է ներկայացնում։ Պայթած շենքի մասնակի փլուզված հատվածը երեկ մաքրել ենք, մնացածը մասը կմաքրենք առաջիկայում, իսկ մեքենան, որ մնացել էր փլատակներում, այսօր նախատեսում ենք հանել»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ստրադա» ընկերության տնօրեն Վահե Թորոսյանը։

«Սուրմալու» առեւտրի կենտրոնի պայթած շենքի տարածքն անվտանգության նորմերից ելնելով փակ է, ոստիկանները տարածքում շարունակում են հերթապահությունը։ Առեւտրի կենտրոնի մյուս տաղավարներն աշխատում են, բայց առեւտրականների խոսքով՝ պայթյունից հետո մարդկանց հոսքը նվազել է։

Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի էր ունեցել ուժեղ պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Նախաձեռնված քրեական վարույթով 4 մեղադրյալներից 1-ը «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի (շահագործում է «Սուրմալու առեւտրի կենտրոնը) փոխտնօրենն է, 3-ը՝պահեստը շահագործող անձինք։

«Սուրմալու»-ում պայթյունի հետեւանքով 16 զոհ կա, մեկ քաղաքացի էլ համարվում է անհետ կորած։ ԱԻՆ–ը օգոստոսի 24–ին դադարեցրել էր քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները։ Նրա մարմինը կամ էլ մասունքներն այդպես էլ չեն հայտնաբերվել։

Պայթյունից մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 21–ին, ուժեղ քամու հետեւանքով փլուզվել էր «Սուրմալու» առեւտրի կենտրոնի վնասված շինության պատը։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ  ՔՕ 412–րդ հոդվածի 1–ին մասի հատկանիշներով (իրացնելու նպատակով մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք կամ ապրանք պատրաստելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը կամ այդպիսի աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը, եթե այդ արարքն անզգուշությամբ մարդու առողջությանը միջին կամ թեթեւ ծանրության վնաս է պատճառել)։

Քրեական վարույթով տուժող է ճանաչվել 4 անձ։ Նրանցից երեքը փլուզման հետեւանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, չորրորդ քաղաքացու էլ մեքենան է վնասվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան
Այս հարցը ի հայտ եկավ սահմանային վերջին լարվածությունից հետո, երբ ադրբեջանական կրակոցներից Սյունիքում հայկական կողմը 4 զոհ ու մեկ վիրավոր…
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նիստին տուժողները կներկայացնեն գույքային հայցեր․ նիստը հետաձգվեց
Ողբերգական պայթյունի գործով դատական նիստը հետաձգվեց․․․
«Սուրմալու»-ի պայթյունի գործով նախագահող դատավորը արգելում է ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել
Դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին՝ ուղիղ հեռարձակում իրականացնել…
Մեկնարկել է «Սուրմալու»-ի պայթյունի գործով նախնական դատական նիստը
Ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը...
«Սուրմալու»-ի պայթյունի գործը դատարանում է. հայտնի է, թե որ դատարավորն է քննելու
Գործը մտել է դատարան...
«Փորձում են գործը կոծկել». «Սուրմալուի» պայթյունից շուրջ 1 տարի է անցել. զոհերի հարազատները դժգոհ են գործի քննությունից
Ոչ մի արդյունք չունենք...
Ամենաշատ