News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 26
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ուկրաինացի պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Զելենսկուն, դուր չի եկել Ուկրաինայում խաղաղության հնարավորության վերաբերյալ աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի տեսլականը։ Ավելի վաղ Մասկը Twitter-ում հարցում էր նախաձեռնել՝ առաջարկելով Ուկրաինայում խաղաղության իր «պլանը»։

«Հավանաբար, այդպես էլ տեղի կունենա վերջում. միակ հարցն այն է, թե քանի մարդ կմահանա մինչ այդ»,- գրել էր Մասկը՝ հավելելով, որ մյուս հնարավոր հետեւանքը միջուկային պատերազմը կարող է լինել:

«Ռուսաստանը մասնակի մոբիլիզացիա է իրականացնում։ Նա կգնա ամբողջական ռազմական մոբիլիզացիայի, եթե Ղրիմը վտանգի տակ լինի։ Երկու կողմերի զոհերը ավերիչ կլինեն»,- մի քանի ժամ անց գրել է Մասկը: «Ռուսաստանի բնակչությունը երեք անգամ գերազանցում է Ուկրաինայի բնակչությունը, ուստի տոտալ պատերազմում Ուկրաինայի հաղթանակը քիչ հավանական է: Եթե դուք մտածում եք Ուկրաինայի ժողովրդի մասին, խաղաղություն փնտրեք»։

Այս ենթադրություններից ուկրաինացի պաշտոնյաները հիստերիայի մեջ են ընկել։ Զելենսկին Twitter-ում նախաձեռնել է իր սեփական հարցումը՝ «Ո՞ր @elonmusk-ն է ձեզ ավելի շատ դուր գալիս», առաջարկելով երկու տարբերակ՝ «նա, ով աջակցում է Ուկրաինային» եւ «նա, ով աջակցում է Ռուսաստանին»:

Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը ոչ դիվանագիտորեն Մասկին գրողի ծոցն է ուղարկել. «Գնա դու... սա իմ դիվանագիտական պատասխանն է քեզ @elonmusk»։ Մելնիկը եղել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպանը, սակայն այս պաշտոնը լքել է սեպտեմբերին մի շարք սկանդալներից հետո։

Զելենսկու խորհրդականներից Միխայիլ Պոդոլյակը, Մասկին առաջարկել է պատերազմի ելքի ուկրաինական տարբերակը, ըստ որի՝ Ուկրաինան «ազատագրում է իր տարածքները, այդ թվում՝ Ղրիմը»։

Ադամ Քինզինգերը (հանրապետական Իլինոյս նահանգից) Մասկի ծրագիրն անվանել է «գրեթե ամենավատ գաղափարը, որը ես կարդացել եմ»: «Խաղաղության միակ ճանապարհը Ռուսաստանին վռնդելն է Ուկրաինայից․․․ որտեղ նա տեղ չունի»,- գրել է Քինզինգերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիան պատրաստ է հարձակման դեպքում ԱՄՆ-ի հետ համատեղ հակահարվածների․ Kyodo
Գործակալությունը նշում է, որ նման դիրքորոշումը ներկայումս քննարկվում է իշխող կոալիցիայում։  Նման ․․․
Կլիչկոն հայտնել է, որ Կիեւի բնակիչների 25 տոկոսն առանց էլեկտրականության է մնացել
Կիեւում ստեղծված իրավիճակի հետ կապված այլ մանրամասներ դեռեւս չեն հաղորդվում․․․
Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են Դնեպրոպետրովսկում երկու պայթյունի մասին
Տվյալ պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում․․․
Բելգիան ստորջրյա դրոններ եւ շարժական լաբորատորիաներ կտրամադրի Ուկրաինային
Բացի այդ, Բելգիայի իշխանությունը 100 հրահանգիչ կուղարկի Ուկրաինա՝ ԵՄ ուսումնական առաքելության ․․․
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարել է Ուկրաինային միլիոն ֆունտ սթեռլինգի չափով աջակցության մասին
«Ձմռան նախաշեմին Ռուսաստանը շարունակում է փորձել կոտրել Ուկրաինայի վճռականությունը խաղաղ․․․
Ստոլտենբերգը հայտարարել է Ուկրաինայի համար ձմռան «սարսափելի սկզբի» մասին
Չնայած դրան՝ Ստոլտենբերգը փաստացի բացառել է ճգնաժամը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու հնարավորությունը․․․
Ամենաշատ