News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հյուսիսային հոսք 1» եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարների սաբոտաժի հետեւում կարող է ԱՄՆ-ը կանգնած լինել։ Այս մասին Bloomberg-ի եթերում ասել է Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ջեֆրի Սաքսը։

«Գազատարներում միջադեպերը ԱՄՆ-ի, հնարավոր է՝ ԱՄՆ-ի եւ Լեհաստանի ձեռքի գործն են»,- ասել է Սաքսը: Բայց նրա խոսքերին բուռն արձագանքել է հաղորդավար Թոմ Քինը, որը միջամտել է՝ ասելով. «Ջեֆ, մենք պետք է կանգ առնենք այստեղ», եւ հավելել է. «Ինչո՞ւ եք կարծում, որ սա ԱՄՆ գործողությունն է: Ի՞նչ ապացույց ունեք»։

«Դե, առաջին հերթին, կան ուղիղ ռադիոլոկացիոն ապացույցներ, որ ամերիկյան ռազմական ուղղաթիռները, որոնք սովորաբար տեղակայվում են Գդանսկում, պտտվել են այդ տարածքի վրա»,- ասել է Սաքսը: «Այս տարեսկզբին մենք նույնպես սպառնալիք ունեինք ԱՄՆ-ից (նախագահ Ջո Բայդենից), որը հայտարարեց, որ «այսպես թե այնպես մենք վերջ կդնենք «Հյուսիսային հոսքին»: Մենք նաեւ ուշագրավ հայտարարություն ունեցանք պետքարտուղար Էնթոնի Բլինքենից անցած ուրբաթ մամուլի ասուլիսում, երբ նա ասաց, որ «սա նույնպես զարմանալի հնարավորություն է»։ Սա արտահայտվելու տարօրինակ ձեւ է, եթե անհանգստանում եք միջազգային կենսական ենթակառուցվածքների հանդեպ ոտնձգության համար... Ես գիտեմ, որ դա հակասում է մեր պատմությանը, եւ ձեզ թույլ չեն տալիս նման բաներ ասել Արեւմուտքում, բայց փաստն այն է, որ ամբողջ աշխարհը մտածում է, որ ԱՄՆ-ն է դա արել»,- շարունակել է Սաքսը: «Նույնիսկ մեր լրագրողներն ինձ ասում են «իհարկե» [ԱՄՆ-ն է դա արել], բայց մեր լրատվամիջոցները այդ մասին չեն հայտնում»:

Նա նշել է, որ իրեն շատ անհանգստացնում են հակամարտությունը եւ հնարավոր միջուկային պատերազմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ