News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպան կարող է խուսափել գազային աղետից այս ձմռանը՝ պահանջարկի նվազման եւ պատկառելի մատակարարումների շնորհիվ, բայց հաջորդ ձմեռը կարող է ավելի վատ լինել, քանի որ գազի հաշվեկշիռը շատ ավելի քիչ է, ասել է Trafigura էներգաթրեյդերի թոփ-մենեջեր Բեն Լակոկը, հայտնում է Reuters-ը:

«Այս ձմռանը մենք կարող ենք խուսափել աղետից, մենք ավելի շատ անհանգստացած ենք հաջորդ ձմռան համար»,- ասել է Լակոկը:

Արդյունաբերական պահանջարկի 25-30 տոկոսով կրճատումը, ինչպես նաեւ պատկառելի պաշարները եւ հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մեծ հոսքը, հավանաբար, կօգնեն Եվրոպային դիմակայել ձմռանը, սակայն հաջորդ ցուրտ սեզոններին գազի հսկայական ծավալներ կպահանջվեն պահեստները լցնելու համար:

Ելույթ ունենալով էներգետիկ համաժողովում, Vitol եւ Gunvor էներգաթրեյդերների ղեկավարները սատարել են նույն մտահոգությունները` սպասելով, որ գազի գները կմնան ավելի բարձր, քանի որ Եվրոպայի ներկայիս ՀԲԳ ենթակառուցվածքը չի կարող փոխարինել կորցրած ռուսական ծավալներին:

Վերլուծաբանների գնահատմամբ՝ Եվրոպան հաջորդ տասնամյակում պետք է ներմուծի մոտ 200 միլիոն տոննա ՀԲԳ՝ ռուսական գազից աստիճանաբար հրաժարվելու համար: Ռուսական գազի Եվրոպայի խոշորագույն ներկրող Գերմանիային կպահանջվի մոտ 40 միլիոն տոննա ՀԲԳ՝ փոխարինելու գազատարով ստացվող 50 միլիարդ խորանարդ մետր գազը, որը նախկինում ստանում էր Մոսկվայից:

«Եվրոպան չի ունենա բավարար էներգիա եւ բավարար վերագազաֆիկացում, որպեսզի փոխարինի այն, ինչ մենք կորցրել ենք Ռուսաստանից, ուստի գները որոշ ժամանակ բարձր կմնան»,- ասել է Vitol-ի գլխավոր տնօրեն Ռասել Հարդին:

Հարդին հավելել է, որ գազի պահանջարկը պետք է կառավարել առաջիկա 12-24 ամիսների ընթացքում:

Gunvor առեւտրային տան հիմնադիր եւ գործադիր տնօրեն Թորբյորն Թորնկվիստը նշել է, որ առաջիկա երկու տարում գների անկումը քիչ հավանական է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ