News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

Այցի ընթացքում Աքարին ուղեկցում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Յաշար Գյուլերը, ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մուսա Ավսեւերը, ՌԾՈՒ ուժերի հրամանատար, ծովակալ Էրկումենտ Թաթլիօղլուն, ՌՕՈՒ հրամանատար, բանակի գեներալ Աթիլլա Գյուլանը եւ այլ բարձրաստիճան սպաներ։

Աքարին օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարությունների այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանդիպմանը ընդգծվել է համատեղ զորավարժությունների կարեւորությունը՝ զինծառայողների պրոֆեսիոնալիզմի մակարդակն էլ ավելի բարձրացնելու համար։

Կողմերը քննարկել են Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Նշենք, որ նախօրեին Բաքու էր այցելել Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Հանցը։

Ի՞նչ է քննարկել Իսրայելի պաշտպանության նախարարը Ադրբեջանում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ