News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ կազմակերպվող Գլոբալ ինովացիոն ֆորումի (Global Innovation Forum 2022) շրջանակում Հայաստան ժամանած՝ տեխնոլոգիական և խորհրդատվական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, NEWS.am-ին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ փոխվարչապետը անդրադարձել է Հայաստանի՝ որպես կարևոր տեխնոլոգիական կենտրոնի կայացման ներուժին՝ հատուկ շեշտադրելով տեխնոլոգիական ընկերությունների համար առկա հնարավորությունները, ինչպես նաև ընդհանուր էկոհամակարգի առանձնահատկություններն ու ոլորտի զարգացման միտումները։

Կարևորելով բարձր տեխնոլոգիաների նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման ճանապարհին՝ փոխվարչապետը վերահաստատել է գիտելիքահեն և նորարար տնտեսության կառուցման գործում Կառավարության հանձնառությունը: Փոխվարչապետ Մաթևոսյանը ներկայացրել է նաև ՀՀ գործարար միջավայրի և ոլորտային առանձնահատկությունները՝ հույս հայտնելով, որ գործարարները կդիտարկեն իրենց ընկերությունները դեպի Հայաստան ընդլայնելու հնարավորությունները։

Ֆոտոնային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար «Coherent Corporation»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Վինսենտ Մատերան տեղեկացրել է Հայաստանի՝ ընկերության գործունեության ընդլայնման համար հետաքրքիր ուղղություն լինելու հանգամանքը՝ պայմանավորված նախ և առաջ տաղանդավոր երիտասարդ մասնագետների առկայությամբ և ձևավորված բարենպաստ էկոմիջավայրով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցության ուղղություններին՝ կարևորելով ինչպես պետական հատվածի, այնպես էլ տեղական ընկերությունների և կրթական հաստատությունների հետ հնարավոր փոխգործակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ