News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանի դեսպան Երմեկ Կոշերբաեւին կանչել են ՌԴ ԱԳՆ՝ Աստանայում Ուկրաինայի դեսպան Պետր Վրուբլեւսկու հետ կապված իրավիճակի պատճառով, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ավելի վաղ սոցիալական ցանցերում հրապարակվել էր տեսանյութ, որում Վրուբլեւսկին ասում է, որ ուկրաինական ռեժիմը փորձում է հնարավորինս շատ ռուսների սպանել։ Ինչպես ավելի ուշ հայտնել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Վրուբլեւսկին հրավիրվել է հանրապետության արտաքին գործերի նախարարություն, նրա հայտարարությունների առնչությամբ բողոք է արտահայտվել։ Սեպտեմբերի 8-ին լրատվամիջոցները հայտնել են, որ դեսպանը իշխանությունների պահանջով Ղազախստանից հեռացել է։

Մոսկվան վրդովված է Ղազախստանում Ուկրաինայի դեսպանի շուրջ իրավիճակի զարգացմամբ, նշել է Զախարովան՝ հայտնելով, որ չնայած Աստանայի հավաստիացումներին, որ Վրուբլեւսկին անդառնալիորեն կլքի Ղազախստանը ամենակարճ ժամկետում եւ «երբեք չի վերադառնա» Աստանա, խոստումները չեն կատարվել.

«Այս կերպարը նորից հայտնվել է Ղազախստանի մայրաքաղաքում, եւ ակնհայտորեն ոչ թե «պարզապես իրերը հավաքելու եւ ընտանիքին տանելու համար»: Նա բացահայտորեն մասնակցում է դիվանագիտական ընդունելություններին որպես դիվանագիտական առաքելության ղեկավար։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ հոկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ է կանչվել Ղազախստանի Հանրապետության դեսպան Կոշերբաեւը, որին հայտնել են, որ նման իրավիճակը կտրականապես անընդունելի է»,- ասել է Զախարովան։

Այս առումով, նա նշել է, թե Մոսկվան ակնկալում է, որ ղազախական կողմը, հետեւելով ոչ միայն Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն, այլ նաեւ սեփական օրենսդրության տառին՝ Ղազախստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածը նախատեսում է մինչեւ 7 տարի ազատազրկում ազգամիջյան ատելություն հրահրելու համար, չի կատարի Կիեւի կամքը եւ «միջոցներ կձեռնարկի այս օդիոզ ազգայնականի շուտափույթ վերջնական վտարման համար»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ