News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոդեգրավեն քաղաքը պարտվել է Twitter-ի դեմ դատում, որից պահանջել է ավելի մեծ ջանքեր ներդնել՝ կասեցնելու կեղծ դավադրության տեսության տարածումը, որը պնդում է, որ քաղաքում բնակվում են մանկապիղծների խմբեր, որոնք երկրպագում են սատանային, հաղորդում է Guardian-ը:

Նիդեռլանդների արեւմուտքում գտնվող Բոդեգրավենը սեպտեմբերին դատի է տվել սոցիալական ցանցին 2021 թվականից ի վեր երեք տղամարդկանց կողմից տարածված անհիմն լուրերի համար:

Հաագայի շրջանային դատարանի դատավորն ասել է, որ Twitter-ը «այժմ բավականաչափ ջանքեր է գործադրել «Բոդեգրավենի պատմության» մասին անօրինական բովանդակությունը իր հարթակից հեռացնելու համար։ Դատարանը որոշել է, որ Twitter-ն ընդմիշտ արգելել է քաղաքի մասին «զրպարտիչ եւ սադրիչ թվիթներ» պարունակող էջը եւ հեռացրել է բոլոր ռեթվիթները:

Նա հավելել է, որ ընկերությունը «պարտավոր չէ հեռացնել որեւէ այլ թվիթ»։ «Այս դեպքում դա շատ հեռուն է գնում»։

Լուրերի տարածման հետեւում կանգնած երեք մարդկանցից մեկն ասել ե, որ ինքը բռնության է ենթարկվել 1980-ականներին եւ այդ ժամանակից ի վեր վերադարձել են հիշողություններն այն մասին, որ ինքը սատանայական ծեսերի եւ մանկահասակ երեխաների սպանությունների ականատես է եղել:

Սակայն հունիսին նա եւ մեկ այլ տղամարդ մեղավոր են ճանաչվել խռովություն հրահրելու, սպառնալիքների եւ զրպարտության մեջ: Դատարանը որոշել է, որ որեւէ սատանայական մանկապիղծ ցանցի գոյության ապացույցներ չկան։

Երրորդ տղամարդը ձերբակալվել է Հյուսիսային Իռլանդիայում 2021 թվականի օգոստոսին եւ մեկ տարի անց նույն մեղադրանքով հանձնվել Նիդեռլանդներին։

Բոդեգրավենի իշխանությունները անցած տարի արտակարգ դրություն են հայտարարել այն բանից հետո, երբ դավադրության տեսաբանների ալիքը զայրույթ է առաջացրել բնակիչների շրջանում:

Այնուհետեւ նրանք դատի են տվել Twitter-ին՝ պահանջելով հեռացնել ոչ միայն երեք տղամարդու թվիթները, այլեւ բոլոր նրանց, ովքեր կապում են քաղաքը «սատանայական-մանկապիղծ հանցագործությունների» հետ կամ կոչ են անում մարդկանց մարդկանց այցելել «հարգելու զոհերի հիշատակը»։

Սակայն դատարանը որոշել է, որ ամբողջական արգելքը կազդի նաեւ Twitter-ի օրինական բովանդակության վրա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ