News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի կառավարությունն ուսումնասիրում է բանակի կողմից կառավարվող պետական ավիաընկերություն ստեղծելու հնարավորությունը, որը թռիչքներ կիրականացնի 10 վարձակալված ինքնաթիռներով, ինչպես նաեւ նախկին նախագահական ինքնաթիռով: Արտասովոր ծրագիրը ավելի կբարձրացնի Մեքսիկայում բանակի տնտեսական դերը: Այս մասին հայտարարել է նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, հայտնում է AFP-ն։

Լոպես Օբրադորն արդեն հանձնարարել է զինված ուժերին կառուցել գնացքներ եւ օդանավակայաններ, կառավարել դաշնային իրավապահ մարմինները եւ մի շարք այլ խնդիրներ՝ պատվաստանյութերի բաշխման վերահսկումից մինչեւ անտառտնտեսության ծրագրերի համար ծառեր աճեցնելը:

«Դիտարկվում է ավիաընկերություն ստեղծելու հնարավորությունը»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ այն կարող է կոչվել «Մեքսիկանա»՝ 2010 թվականին սնանկացած, մասամբ պետական, արդեն գոյություն չունեցող ավիաընկերության պատվին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ