News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն օգնություն է խնդրում ԱՄՆ-ից Անկարային դիմակայելու հարցում։ Նրա խոսքով՝ թուրքական կառավարությունն ամեն ինչ կանի ազգային շահերը պաշտպանելու համար, հայտնում է Անատոլիական գործակալությունը։

Միցոտակիսը պատրաստ է այս շաբաթ Պրահայում հանդիպել Էրդողանի հետ, ավելի վաղ հայտնել էր Kathimerini-ն՝ վկայակոչելով Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Իոաննիս Իկոնոմային։

Թուրքիայի ղեկավարը, ելույթ ունենալով Անկարայի Գաջի Բայրամ Վելի համալսարանի Կոնգրես կենտրոնում, հայտարարել է հույն զինվորականների գործողությունների մասին, որոնք, նրա խոսքով, թողնում են միգրանտներին մահանալ Էգեյան եւ Միջերկրական ծովերի մեջտեղում։

«Ցավոք, աշխարհը լռում է՝ նախընտրելով չտեսնել այդ մարդկանց ողբերգությունը։ Ընդ որում, Հունաստանի վարչապետն օգնություն է խնդրում ԱՄՆ-ից։ Ո՞ւմ դեմ։ Թուրքիայի դեմ։ Ինչ քայլ էլ որ ձեռնարկվի Աթենքում, Անկարան կանի անհրաժեշտ ամեն բան իր ազգային շահերի համար»,- հայտարարել է Էրդողանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ