News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աժ-ում հոկտեմբերի 5-ի նիստին պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրենսդրական փոփոխություններին գործող օրենքներում։

Դրանց թվում են.

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
Աշխատանքային օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Պետական ​​տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,

«Փաստաբանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրինագծերի փաթեթը եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին,

«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,

Բացի այդ, պատգամավորներն առաջին ընթերցմամբ մի շարք այլ օրինագծեր են հաստատել։ Դրանց թվում են.

«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։


«Պետական ​​պաշտոններ զբաղեցնող անձանց եւ քաղծառայողների վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
«Պետական ​​նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,


«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Դատական ​​ակտերի կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինախագիծը, 
«Հաշտեցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Դատական ​​ակտերի կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը,
«Վարչաիրավական հարաբերությունների կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը,
Պատգամավորները նաեւ հավանություն են տվել «2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքները պարզելու նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարացնելու մասին որոշման նախագծին։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ