News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Քուվեյթում կկառուցվի էկոլոգիական մեգապոլիս՝ XZERO անվանմամբ, որտեղ ավտոմեքենաներ չեն լինի։ Ինչպես տեղեկացրել է Daily Mail-ը, ճարտարապետները մտադիր են ստեղծել քաղաք, որտեղ կարող է ապրել մոտ 100 հազար մարդ։

Նշվել է, որ նախագծի մշակմամբ զբաղվում է URB ճարտարապետական ընկերությունը։ XZERO-ում տեղաշարժվել կարելի է միայն քայլելով, հեծանվով կամ հատուկ էլեկտրական բագիներով։ Այս որոշումն ընդունվել է վնասակար նյութերի արտանետումները նվազեցնելու եւ քաղաքի ներսում էկոլոգիան պահպանելու նպատակով։

Մասնագետները մշակել են նաեւ հայեցակարգ, որի համաձայն՝ կեղտոտ ջուրը կվերամշակվի ջրամատակարարման հատուկ համակարգով։ Ընթացիկ նախագծի համաձայն՝ մեգապոլիսը կկառուցվի հսկայական ծաղկի տեսքով։ XZERO-ի կենտրոնում կկառուցվի ջրանցքներով հարուստ հանգստի գոտի։

Քաղաքի կենտրոնից կճյուղավորվեն առանձին կլաստերներ, որոնցից յուրաքանչյուրը որոշակի դեր կխաղա՝ կրթական, զվարճանքային եւ բուժական։

URB-ի ճարտարապետների տվյալներով՝ քաղաքի մակերեսի մեծ մասը բաց տարածք կլինի։ XZERO-ում կլինեն նաեւ 35 կիլոմետր երկարությամբ վազքուղի եւ ձիով շրջելու մայրուղի՝ 9 կիլոմետր երկարությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ