News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դիմաց լեռան տարածքում իրականացված աշխատանքները դադարեցվել են, տարածքը կվերադարձվի նախկին տեսքին:

Շրջակա միջավայրի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են՝ ի պատասխան Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում իրականացված ապօրինի շինարարական աշխատանքների վերաբերյալ ահազանգերի, «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների կողմից իրավախախտները հայտնաբերվել են, կազմվել է արձանագրություն։

Իրավախախտները պարտավորվել են տարածքը վերադարձնել նախկին տեսքին։

«Շնորհակալ ենք բնապահպանական հանրության ներկայացուցիչներին մեր չքնաղ բնաշխարհի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։

Մեզնից յուրաքանչյուրը, լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ թե զբոսաշրջիկ, իր ուրույն դերն ունի Հայաստանի բնապահպանական իրավիճակի բարելավման գործում»,- ասված է ՇՄ հաղորդագրության մեջ:

Տպել
Ամենաշատ