News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Վիգեն Խաչատրյանը Նիկոլ Փաշինյանի մոտ միավորներ հավաքելու համար հակահայկական հայտարարություն է արել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանն՝ անդրադառնալով ՔՊ–ական Վիգեն Խաչատրյանի հայտարարությանը, թե բացի Արցախից ոչ ոք Արցախի տարածքը չի ընդունում, ինքն էլ չի ընդունում, որովհետեւ եթե նման բան հայտարարվի, ապա Ադրբեջանը երկրորդ պատերազմը կսկսի Հայաստանի հետ։

«Վիգեն Խաչատրյանի հայտարարությունն անլուրջ ու վտանգավոր է։ Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը չի ճանաչում նաեւ Հայաստանի սահմանները։ Այն պնդումները, թե Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքերը, ՄԱԿ–ում Ադրբեջանի ներկայացուցիչն ասաց, թե ինչ սահմանի մասին է խոսքը, որ սահմանազատում ու սահմանագծում չի արվել, այսինքն՝ Ադրբեջանը չի թաքցնում իր ագրեսիվ պահվածքը։ Եվ այս իրավիճակում հայտարարել, թե Արցախի սահմանները որեւէ մեկը չի ճանաչել, շատ վտանգավոր է,  կարծես Հայաստանում Ադրբեջանի դեսպանը լինի Խաչատրյանը։ Պետք է ներողություն խնդրել ամեն մի նման արտահայտության համար, վաղ թե ուշ համապատասխան կառույցները քննելու են նման հայտարարությունները եւ փորձեն դրդապատճառները գտնել, թե ինչու է ՔՊ–ականն այդքան ջանադրաբար պաշտպանում ադրբեջանական տեսակետները»,– ասաց Գեղամ Նազարյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կան մարդիկ, որոնք հասկանում են Հայաստանում ստեղծված իրավիճակի վտանգավորությունը, բայց դեռ համարձակություն չունեն բարձրաձայն արտահայտվել։

«Երեկ Աղազարյանը փորձ արեց ասել, որ իր համար անընդունելի է Արցախի կարգավիճակ չունենալը, վստահ եմ, որ շուտով նման կարծիքներ էլի ենք լսելու»,– նշեց Նազարյանը։

Դիտարկմանը, թե մինչ ընդդիմությունը խոսում է Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտության մասին, իշխանությունն իր օրակարգն է առաջ տանում, օրինակ, ՔՊ–ական Վահագն Հովակիմյանին ԿԸՀ–ի նախագահ են ուզում ընտրել, Տիգրան Ավինյանն էլ սկսել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, Նազարյանն ասաց, որ թե՛ Հովակիմյանը, թե՛ Ավինյանը իրենց մուրազին չեն հասնելու։

Տպել
Ամենաշատ