News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եվրամիության բնակիչների մեծ մասը՝ 60 տոկոսը, կողմ է, որպեսզի շարունակվի Ուկրաինա սպառազինությունների մատակարարումը, Գերմանիայում այսպիսի դիրքորոշում ունի  բնակչության 61 տոկոսը։ Այսպիսին են Eupinions-ի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Բերթելսմանի հիմնադրամի (Die Bertelsmann Stiftung) կողմից չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին։ Հարցումն անցկացվել է King Baudouin բելգիական հիմնադրամի հետ համատեղ, տեղեկացրել է «Немецкая волна»-ն։

Այս հետազոտության համաձայն՝ Իտալիան ԵՄ-ում միակ երկիրն է, որի բնակիչների մեծ մասը չի պաշտպանում Ուկրաինա սպառազինությունների մատակարարումները շարունակելու գաղափարը. այս դիրքորոշումը պաշտպանել է իտալացիների 42 տոկոսը։

Իսկ լեհերն, ընդհակառակը, այս գաղափարի ակտիվ կողմնակիցներն են. դրա օգտին արտահայտվել է Լեհաստանում հարցման ենթարկվածների 84 տոկոսը։

ԵՄ-ի անունից Ուկրաինային սպառազինությունների մատակարարումը

Կիեւին Եվրամիության անունից սպառազինությունների մատակարարման գաղափարն ավելի շատ է հավանության արժանանում ԵՄ բոլոր երկրների բնակիչների կողմից, քան սեփական երկրից Ուկրաինա զենք ուղարկելու մասին պատկերացումը։ Կախված այն բանից, թե ԵՄ որ երկրում է իրականացվել հարցումը, այս կամ մյուս տարբերակին բնակիչների հավանության մակարդակի տարբերությունը կազմել է 3-7 տոկոս՝ հօգուտ դրանցից առաջինի։

Ուկրաինային սպառազինությունների մատակարարումները շարունակելու գաղափարն ամենամեծ հավանության է արժանացել 16-25 եւ 56-70 տարեկանների շրջանում։

Միեւնույն ժամանակ, Եվրամիության այն բնակիչների բաժինը, որոնք հավանություն են տալիս Ուկրաինային սպառազինելու գաղափարին, մարտ-հունիս ընթացքում փոքր-ինչ փոխվել է։ Դա առավել ակնհայտ երեւում է Ֆրանսիայում, որտեղ աջակցությունը նվազել է 8 տոկոսով։ «Մարտին բոլորը շոկի մեջ էին, եւ Ուկրաինային աջակցելու ցանկությունը շատ մեծ էր։ Երեք ամիս հետո շոկն անցավ, բայց աջակցություն ցուցաբերելու ցանկությունը մեծ է նախկինի պես, չնայած (Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների) բացասական հետեւանքներն սկսել են ավելի նկատելի լինել առօրյա կյանքում։ Սա քաղաքական կապիտալ է, որն անհրաժեշտ է զարգացնել»,- հարցման արդյունքները մեկնաբանել է  Բերթելսմանի հիմնադրամի փորձագետ  Իզաբել Հոֆմանը։

Ռուսաստանի էներգակիրներից կախվածությունը կրճատելու ցանկությունը

Eupinions-ի հարցման արդյունքների համաձայն՝ Եվրամիության բնակիչների 72 տոկոսը կցանկանար, որպեսզի ԵՄ-ը անկախանար ռուսական էներգակիրներից։ Հանուն այդ նպատակի նրանք պատրաստ կլինեին հաշտվել անձնական դժվարություններին, ասել են հետազոտության մասնակիցները։

Այս հարցում ամենից ակտիվը լեհերն են (80 տոկոս) եւ իտալացիները (76 տոկոս)։ Միեւնույն ժամանակ, Գերմանիայում, որի կախվածությունը ռուսական գազից մնում է բարձր, նրանց բաժինը, ովքեր հավանություն կտային այդ կախվածությունից ազատվելուն՝ անգամ հաշվի առնելով անձնական անհարմարությունները, ամենացածրն էր ԵՄ բոլոր երկրների շարքում՝ 69 տոկոս։

Ուկրաինայից ԵՄ փախստականների հանդեպ վերաբերմունքը

Ինչ վերաբերում է ԵՄ բնակիչների պատրաստակամությանը՝ իրենց երկրներում ընդունել պատերազմից փրկվել փորձող ուկրաինացիներին, ապա այն բարձր է ամբողջ Եվրամիությունում։ Հարցվածների 81 տոկոսը նշել է, որ հավանություն է տալիս այդ մոտեցմանը։ Համեմատության համար. մարտին, Ուկրաինա ռուսական ներխուժումից անմիջապես հետո, այդ ցուցանիշը 5 տոկոսով ավելի բարձր էր։ Ֆրանսիայում փախստականների աջակցության մակարդակի անկումը կազմել է 8, Նիդեռլանդներում՝ 7, իսկ Լեհաստանում՝ 6 տոկոսային կետ։

«Մեր թվերը ցույց են տալիս, որ եվրոպացիներն աջակցում են Ուկրաինային օգնություն ցուցաբերելու վճռական գործողություններին։ Միեւնույն ժամանակ, բեռնվածությունն ավելանում է, դրա հետ միասին՝ նաեւ անձնական խնդիրները։ Գոյություն ունի վտանգ, որ օգնելու ցանկությունը եւ անձնական բեռը կհակասեն միմյանց եւ կստեղծեն քաղաքական կոնֆլիկտի պոտենցիալ»,- նախազգուշացրել է Իզաբել Հոֆմանը։

Ի՞նչ են մտածում ԵՄ բնակիչները Ուկրաինան Եվրամիության կազմ ընդունելու մասին

Հարցման մասնակիցների երկու երրորդը (66 տոկոս) հայտարարել է, որ կցանկանար Ուկրաինան տեսնել որպես ԵՄ անդամ։ Բայց այս գաղափարի հավանության մակարդակը ԵՄ տարբեր երկրներում միանման չէ։ Լեհաստանում, օրինակ, հարեւան երկրի եվրոպական հեռանկարի օգտին արտահայտվել է հարցվողների 84 տոկոսը, իսկ Գերմանիայում եւ Ֆրանսիայում՝ 60 տոկոսը։

Հարցվողների 71 տոկոսի կարծիքով՝ ԵՄ-ը արդեն այսօր կարեւոր դեր է խաղում միջազգային հարցերը լուծելիս։ Հարցվողների 77 տոկոսն ասել է, որ կցանկանար դաշնակիցների թվում տեսնել ԱՄՆ-ին։

Բերթելսմանի հիմնադրամի իրականացրած հետազոտության համար Eupinios-ի հարցման տվյալները հավաքվել են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ՝ 2022թ. հունիսին։ Ընտրանքային հետազոտությանը մասնակցել է ամբողջ Եվրամիության տարածքում ապրող 12 000 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին «տարվա մարդ» է ճանաչվել՝ ըստ Financial Times-ի վարկածի
Զելենսկին նաեւ դարձել է ուկրաինացի ժողովրդի խիզախության եւ տոկունության մարմնացումը ռուսական ագրեսիայի դեմ պայքարում․․․
ԵՄ նոր պատժամիջոցները կարող են առնչվել ԱԹՍ-ների ռուսական հատվածին․ Bloomberg
Նրա աղբյուրների համաձայն՝ նոր սահմանափակումների առաջարկը պաշտոնապեսայս շաբաթ կարող է  ներկայացվել եւ քննարկվել․․․
Կրեմլը հայտնել է ԵՄ կողմից ռուական նավթի գների առաստաղի սահմանմանը պատասխան նախապատրաստելու մասին
Ակնհայտ է մեկ բան՝ մենք ոչ մի առաստաղներ չենք ճանաչի»,- ընդգծել է նա․․․
Եվրասիայում անվտանգությունը կախված կլինի Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքից. Զաս
Ամբողջ Արեւելաեվրոպական տարածաշրջանի եւ ընդհանուր եվրասիական տարածքի անվտանգության իրավիճակը․․․
ԵՄ երկրները եւ ԵՀ-ն քննարկել են ՌԴ դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի պատրաստումը
Քննարկվում են տեխնոլոգիաների, ֆինանսների եւ մեդիա ոլորտի վերաբերյալ պատժամիջոցներ․․․
Պեսկովը Ռյազանի եւ Սարատովի մարզերում պայթյունների հարցը վերահասցեագրել է ՊՆ-ին
Կրեմլը հայտնել է, որ տեղեկություններ չունի Ռյազանի եւ Սարատովի մարզերի օդանավակայաններում տեղի ունեցած պայթյունների․․․
Ամենաշատ