News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու է Կիպրոսի Հանրապետությունում (Նիկոսիա) անցկացվելիք «Կրթությունը հանուն կայուն զարգացման, շրջանաձև տնտեսություն. կայուն ենթակառուցվածք և կայուն զբոսաշրջություն» խորագրով ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի 9-րդ նախարարական համաժողովին:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը զեկույցով հանդես կգա թեմատիկ նիստում, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկեր նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կմասնակցի համաժողովի շրջանակում կազմակերպվելիք կլոր սեղան քննարկումներին:

Համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ հետևյալ թեմաներով.

«Կրթություն հանուն կայուն զարգացման» եզրույթի ինտեգրումը երկրի քաղաքականության համատեքստում,

Թվային կրթությունը որպես «Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագրին աջակցող գործիք,

Խոչընդոտներ, որոնց  հանդիպում են երկրները «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարությունն իրականացնելիս,

Մարտահրավերներ՝ կապված ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ռազմավարության իրականացման նոր շրջանակի հետ,

Շրջակա միջավայրը համաեվրոպական տարածաշրջանում. տեսլականները 2030 թվականին և դրանից հետո,

Որակյալ կրթություն և կրթություն հանուն կայուն զարգացման,

«Կրթություն հանուն կայուն զարգացման» ծրագրում երիտասարդության ներգրավվածության բարձրացումը:

Տպել
Ամենաշատ