News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանի հարեւանն է, ուստի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը երես է թեքում տարածաշրջանից, թե Ռուսաստանը երես է թեքում Հայաստանից, ոչ այլ ինչ է, քան շահարկումներ։ Միանգամայն պաշտոնապես եւ հաստատապես հայտարարում եմ։ Այս մասին հոկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որպեսզի այս տարածաշրջանը լինի խաղաղ, առանց առանցքների, տարածաշրջան, որը կնպաստի տարածաշրջանային եւ միջազգային տնտեսական գործընթացներին։ «Ռուսաստանի համար դա շատ, շատ կարեւոր, կենսական նշանակություն ունի»,- ընդգծեց դեսպանը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի հոդվածին, ապա դեսպանը հիշեցրեց, որ որոշակի մեկնաբանություն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ի՞նչ կարող եմ ավելացնել դրան», - հռետորական հարց ուղղեց Կոպիրկինը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը հոդված էր հրապարակել՝ վկայակոչելով անանուն աղբյուրը, որում հիշատակված է տխրահռչակ «Լավրովի պլանը», Ռուսաստանի շահագրգռվածությունը Լեռնային Ղարաբաղի հարավային շրջանների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հարցում։ Դրանում ընդգծվում է, որ Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանական միջանցքի շահառուն Ռուսաստանն է։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրապարակումն անհեթեթություն է անվանել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը
Զրուցակիցները քննարկվել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր...
«Ռուսերենի զարգացման հարցում պատրաստ ենք քննարկել նոր նախաձեռնություններ». Դումանյանը՝ ՌԴ պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը գլխավորությամբ պատվիրակություն կմեկնի Մոսկվա
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հրաժարվել է մեկել՝ այլ գործուղման պատճառով...
«Ժողովուրդ». Վլադիմիր Պուտինը Հայաստանում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին
Նախանշվել են ատոմային ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ֆորումի շրջանակներում երիտասարդական թևի ներկայացուցիչներն առաջինը հնարավորություն ստացան դիտելու ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի «Ատոմ»...
ՌԴ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Երևանում մասնակցել է հայ-ռուսական առողջապահական 7-րդ համաժողովին
Անահիտ Ավանեսյանը ողջունել է հյուրերին` բարձր գնահատելով երկկողմ գործակցությունն ու նկատել, որ առողջապահությունը երկու երկրների համագործակցության առանցքային ոլորտներից է...
Ամենաշատ