News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Լուգանո քաղաքի McDonald's ռեստորանը սկսել է ուտելիք վաճառել կրիպտոարժույթով։ Ռեստորանում պատվիրի համար կարելի է վճարել բիթքոյնով կամ Tether կրիպտոարժույթով:

Նշվում է, որ McDonald's-ը դարձել է քաղաքի առաջին առեւտրային ձեռնարկություններից մեկը, որը սկսել է վճարման համար կրիպտոարժույթ ընդունել այն բանից հետո, երբ Լուգանոյի քաղաքապետարանը բիթքոյններն ու Tether-ը ճանաչեց որպես օրինական վճարման միջոց։

Հնարավոր է, որ Լուգանոյի փորձը շուտով կտարածվի Շվեյցարիայի այլ քաղաքներում:

Լուգանոն Շվեյցարիայի իններորդ ամենամեծ քաղաքն է, որտեղ բնակվում է մոտ 62 հազար մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ