News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը գործարկվի լաստանավային հաղորդակցությունը, ինչը, ակնկալվում է, որ պետք է թեթևացնի Լարսի անցակետում առաջացող հերթերի խնդիրը. բանակցություններ են ընթանում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է ուշանում լաստանավային հաղորդակցության գործարկումը, որը, նախատեսվում էր դեռ օգոստոսին:

«Այն մեխանիզմը, որը մեզ առաջարկվում էր Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը գործարկվի լաստանավային հաղորդակցությունը, ինչը, ակնկալվում է, որ պետք է թեթևացնի Լարսի անցակետում առաջացող հերթերի խնդիրը. բանակցություններ են ընթանում: Փոթիի նավահանգստի կողմից, թույլ չէր տալիս, որ մենք կարողանայինք կանոնավոր հաղորդակցություն ունենալ: Նավահանգիստն իրեն իրավունք էր վերապահում ցանկացած բեռ ցանկացած ժամանակով կանգնեցնել, ստուգել և այլն: Հիմա, այնուամենայնիվ, մեր բանակցություններն ընթանում են նրա վերաբերյալ, որ կարողանանք հստակ պլանավորված և ժամկետներով սահմանափակված գործընթացներ ունենալ, որպեսզի իմանանք, որ բեռի տվյալները ստանալուց հետո նավահանգիստը շատ կարճ ու հայտնի ժամանակում կթողնի կամ չի թողնի: Չթողնելու դեպքում էլ իմանանք, թե ինչ պատճառով»,-ասաց Քերոբյանը:

Նա նշեց, որ հիմա սանկցիաները բավականին շատ են, և նրանք էլ փորձում են այնպես աշխատել, որ դրանց ազդեցության տակ չընկնեն, իսկ դա պահանջում է բավականին բարդ աշխատանք:

«Այդ առումով մենք մեր ԵՄ գործընկերների հետ ենք հանդիպել անցյալ շաբաթ: Մոտ ապագայում հանդիպելու եմ իմ վրացի գործընկերոջ հետ, և փորձելու ենք այնպես անել, որ շատ կարճ ժամանակում ավարտենք, քանի որ մոտենում է ձմեռը, և դա մեզ շատ պետք է»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց՝ ամեն ինչ անում են, որ մինչև վատ եղանակի վրա հասնելը լաստանավային հաղորդակցությունը գործարկվի:

Այս պահին Հայաստանը բանակցությունները շարունակում է Փոթիի նավահանգստի, Վրաստանի կառավարության, ԵՄ-ի, Փոթիի նավահանգստի մայր ընկերության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ