News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ նախատեսում է նախագահական ընտրություններին մասնակցել հասարակական-քաղաքական ուժերի լայն կոալիցիայից, հաղորդում է «Ակորդայի» մամուլի ծառայությունը։ 

«Նախագահական ընտրությունների հայտարարումից հետո բավական ժամանակ է անցել նախապատրաստվելու համար։ Այսօր մենք տեսնում ենք, որ նախընտրական քարոզարշավը մեծ թափ է հավաքում։ Առաջադրված են թեկնածուներ, ակտիվ են կուսակցություններն ու հասարակական շարժումները։ Տեղի է ունենում ներքաղաքական դաշտի վերածնունդ»,-ասել է Տոկաեւը։  

Նրա խոսքով՝ երկիրը մտել է նոր ընտրական փուլ, որը կապահովի բոլոր առանցքային քաղաքական ինստիտուտների վերագործարկումը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ