News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ասել է, որ ԵՀ-ն «սկսել է աշխատանքը» ողջ միությունում գազի գների սահմանափակման «ժամանակավոր» միջոցառման վրա:

«Մենք պատրաստ ենք քննարկել գազի գների սահմանափակումը, որն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար»,- Ստրասբուրգում ասել է նա Եվրախորհրդարանի պատգամավորներին: «Բայց մենք պետք է նկատի ունենանք նաեւ գազի գները էլեկտրաէներգիայի շուկայից դուրս»:

ԵՄ առաջնորդներին ուղղված նամակում, որոնք, ինչպես ակնկալվում է, ուրբաթ օրը Պրահայում կայանալիք ոչ պաշտոնական գագաթաժողովում կքննարկեն էներգետիկ խնդիրները, Ֆոն դեր Լյայենն ասել է, որ նախատեսում է էներգակիրների գների հարցը լուծելու «ճանապարհային քարտեզ գծել»:

Հանձնաժողովի ղեկավարի մեկնաբանությունները հնչել են ԵՄ մայրաքաղաքների կողմից աճող ճնշման ֆոնին: Անցյալ շաբաթ 15 երկրներից բաղկացած խումբը նամակով դիմել էր հանձնաժողովին՝ կոչ անելով գազի ներկրման գնային շեմ սահմանել:

Սպասվում է, որ ԵՄ առնվազն չորս երկրների՝ Իտալիայի, Հունաստանի, Բելգիայի եւ Լեհաստանի էներգետիկայի նախարարները կհանդիպեն չորեքշաբթի օրը, որպեսզի մշակեն համատեղ մոտեցում, որը ուրբաթ օրվա հանդիպումից առաջ կներկայացվի հանձնաժողովին, POLITICO-ին հայտնել են երեք դիվանագետներ:

Ֆոն դեր Լյայենը նաեւ ասել է, որ նախատեսում է «ակտիվացնել» երկկողմ բանակցությունները ԵՄ էներգետիկ գործընկերների հետ եւ «ուժեղացնել» էներգիայի գնման համատեղ ջանքերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ առաջատար անդամ երկրները Բրյուսելին կոչ են անում շտկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Financial Times
Գերմանիան, Ֆրանսիան եւ Նիդեռլանդները այն երկրներից են, որոնք Եվրահանձնաժողովին կոչ են անում Ռուսաստանից սննդամթերքի արտահանման նկատմամբ պատժամիջոցները հստակեցնելու շտկում կատարել․․․
ԵՄ-ն Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը հայց է ներկայացրել ընդդեմ Չինաստանի
Լիտվայի գործողությունները կատաղեցրել են Պեկինին, որը հետ է կանչել Վիլնյուսում իր դեսպանին եւ Պեկինից վտարել Լիտվայի դեսպանին․․․
Իտալիայի էկոնոմիկայի նախարարը սուբսիդիաների մասին ամերիկյան օրենքի հանդեպ ԵՄ միասնական մոտեցման կոչ է արել
ԵՄ-ն մտավախություն ունի, որ IRA-ի 430 միլիարդ դոլար արժողությամբ սխեման՝ էներգետիկ ոլորտի բաղադրիչների ներքին արտադրության համար իր առատաձեռն հարկային արտոնություններով, կարող է բիզնեսին դուրս մղել ԵՄ-ից․․․
ԵՄ-ը առաջին անգամ Frontex սահմանապահներ կտեղակայի բալկանյան երկրներում. FT
ԵՄ-ը բալկանյան երկրներում սահմանապահներ կտեղակայի...
ԵՄ նոր պատժամիջոցները կարող են առնչվել ԱԹՍ-ների ռուսական հատվածին․ Bloomberg
Նրա աղբյուրների համաձայն՝ նոր սահմանափակումների առաջարկը պաշտոնապեսայս շաբաթ կարող է  ներկայացվել եւ քննարկվել․․․
ԵՄ երկրները եւ ԵՀ-ն քննարկել են ՌԴ դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթի պատրաստումը
Քննարկվում են տեխնոլոգիաների, ֆինանսների եւ մեդիա ոլորտի վերաբերյալ պատժամիջոցներ․․․
Ամենաշատ