News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը ողջունել և բարձր է գնահատել ԱԷՄԳ գլխավոր տնօրենի այցը Հայաստան՝ այն որակելով որպես շատ կարևոր։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ԱԷՄԳ հետ համագործակցությունն ու շարունակական աջակցությունը։

ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարևորությունը:

«Պատրասը ենք շարունակել աշխատել Հայաստանի հետ։ Պատրաստ ենք աջակցել ձեզ նաև տեխնիկական ոլորտում»,- ասել է Ռաֆայել Գրոսիին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին։ Նախարարը մանրամասն ներկայացրել է մինչ այս պահն ատոմակայանում իրականացված վերազինման հսկայածավալ աշխատանքները և նոր էներգաբլոկի կառուցման նախապատրաստական աշխատանքները։

«Մենք զգուշավորությամբ և չափազանց մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում այս ոլորտին»,-ասել է նախարար Սանոսյանը։

Կարևորվել է նաև երիտասարդ և պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման, վերապատրաստման անհրաժեշտությանը:

ԱԷՄԳ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարող է ակնկալել ԱԷՄԳ աջակցությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ