News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին Կիեւ եւ Մոսկվա առաջիկա այցերի ընթացքում խորհրդակցություններ կանցկացնի «իշխանության համապատասխան մարմինների» հետ՝ կապված Զապորոժիեի ատոմակայանը դաշնային սեփականությանը հանձնելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին հայտարարել է, որ խորհրդակցություններ կանցկացնի իշխանության համապատասխան մարմինների հետ՝ այսօր հայտնված այն հաղորդագրություններից հետո, որ Ռուսաստանը նախատեսում է վերահսկել Ուկրաինայում Զապորոժիեի ատոմակայանի շահագործումը»,- նշվում է փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ