News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեքշաբթի մեկնարկել էր ԱԺ հերթական քառօրյան, սակայն քպականները «հաջողացրեցին» օրակարգը սպառել առաջին իսկ օրվա երկրորդ նիստի ժամանակ։ Բանն այն է, որ օրակարգում ընդգրկված էր 20 նախագիծ, որոնցից 8-ը՝ երկրորդ ընթերցմամբ։ Ի դեպ, օրակարգում ընդգրկված նախագծերն այն աստիճան անկարևոր ու անբովանդակ էին, այն աստիճան կապ չունեին առկա վիճակի հետ, որ դրանց շուրջ անգամ քննարկում չէր ծավալվում։

«Փաստ» թերթի տեղեկություններով, թեմայի հետ կապված ներիշխանական լուրջ «բոլոլա» է սկսվել, ի մասնավորի՝ երեկ օրվա երկրորդ կեսին թեժ խոսակցություններ են տեղի ունեցել ՔՊ խմբակցությունում։

Նույնիսկ կառավարությունից բարձրաստիճան «լիազոր ներկայացուցիչ» է խորհրդարան գնացել ու նեղսրտել, թե քառօրյայի օրակարգն արագ սպառելը սուր քննադատության առիթ է դարձել։ Իշխող խմբակցության պատգամավորները փորձել են արդարանալ, թե առանց ընդդիմադիր խմբակցությունների ոչ մի կերպ հնարավոր չէ նորմալ դիսկուրս ծավալել և հարցի քննարկում իրականացնել։

Ավելին, որոշ պատգամավորներ անգամ «սլաքներն» ուղղել են դեպի կառավարություն և նշել, թե գործադիրի կողմից ակտիվություն չի ցուցաբերվում և պատշաճ ծավալի օրենսդրական նախաձեռնություններ չեն ուղարկվում խորհրդարան. «ինչ ուղարկում եք, էն էլ քննարկում ենք»՝ հասկացրել են քպականները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների…
«Ժողովուրդ». Պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին պետական պահպանություն կտրամադրվի վարչապետի որոշմամբ
Հայտնի է, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է...
«Ժողովուրդ». Ընդդիմադիրներն այսօր ևս ԱԺ նիստին չես մասնակցի․ ի՞նչ է սպասվում
Խորհրդարանական աշխատանքը իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ այսքանով ավարտվեց...
«Հրապարակ». Դատախազը՝ մամուլի թշնամի
Նրա նախորդը՝ Արթուր Դավթյանն էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չուներ լրագրողների հետ, բայց...
«Ժողովուրդ». Շուրջ 10 մլն դրամանոց աշխատաժողով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ
Ընդ որում՝ ընթրիքն իր մեջ ներառել է մսի, թթվի, պանրի տեսականի, երկու տեսակի աղցաններ, հիմնական ուտեստ...
«Հրապարակ». Որոշել են ընդառաջել Ավինյանին
Հիշեցնենք, որ անկախության օրը զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքերի առթիվ Կատվալյանը ֆեյսբուքյան գրառում էր արել...
Ամենաշատ