News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Չարենցավան խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ի ընտրության արդյունքներով դարձյալ քաղաքապետ ընտրվեց «Միասնական համայնք» դաշինքի ցուցակը գլխավորած Հակոբ Շահգալդյանը, ով արդեն 4-րդ անգամ է ստանձնում այս պաշտոնը։ Նոյեմբերի 10-ին կկայանա նորընտիր ավագանու առաջին նիստն ու օրենքի ուժով քաղաքապետ ընտրված Հակոբ Շահգալդյանի երդմնակալության արարողությունը։

Մինչ այդ, սակայն, Շահգալդյանը նախատեսել է կադրային փոփոխություններ իրականացնել քաղաքապետարանում։ Նա մեզ փոխանցեց, որ կփոխվի տեղակալը՝ փոխքաղաքապետ Հարություն Ղազանչյանը, ով ՔՊ-ից է: Նրա փոխարեն կնշանակվի իր գլխավորած «Միասնական համայնք» դաշինքի ցուցակով ավագանու անդամ դարձած Սեւակ Վարդանյանը։ Վերջինս դաշինքի մաս կազմող ՀԺԱՄ կուսակցության անդամ է, գործարար։ Վարդանյանի հետ դաշինքի ցուցակում էր նաեւ նրա հայրը՝ Նորայր Վարդանյանը՝ ցուցակի երկրորդ համարն էր։

Նշենք, որ ՏԻՄ-երի մասին նոր օրենքով՝ համայնքներում քաղաքապետը պետք է ունենա 2 տեղակալ, ուստի եւս մեկ տեղակալ պետք է նշանակի Հակոբ Շահգալդյանը։ Երկրորդ տեղակալի մասով, սակայն, դեռ հստակ որոշում չի կայացվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների…
«Ժողովուրդ». Պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին պետական պահպանություն կտրամադրվի վարչապետի որոշմամբ
Հայտնի է, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է...
«Ժողովուրդ». Ընդդիմադիրներն այսօր ևս ԱԺ նիստին չես մասնակցի․ ի՞նչ է սպասվում
Խորհրդարանական աշխատանքը իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ այսքանով ավարտվեց...
«Հրապարակ». Դատախազը՝ մամուլի թշնամի
Նրա նախորդը՝ Արթուր Դավթյանն էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չուներ լրագրողների հետ, բայց...
«Ժողովուրդ». Շուրջ 10 մլն դրամանոց աշխատաժողով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ
Ընդ որում՝ ընթրիքն իր մեջ ներառել է մսի, թթվի, պանրի տեսականի, երկու տեսակի աղցաններ, հիմնական ուտեստ...
«Հրապարակ». Որոշել են ընդառաջել Ավինյանին
Հիշեցնենք, որ անկախության օրը զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքերի առթիվ Կատվալյանը ֆեյսբուքյան գրառում էր արել...
Ամենաշատ