News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս տասն օր առաջ նշել էինք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում նախատեսվող ԵՄ գագաթաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կարող է հանդիպել ոչ միայն Թուրքիայի նախագահի, այլև Ադրբեջանի նախագահի հետ: Ավելին, հավելել էինք, որ քննարկվում է այլ ֆորմատներով հանդիպումների հնարավորությունները ևս: Եվ ահա, երեկ խորհրդարանում, բացի նորից «նախկիններին» կապիտուլ յացիայի կամ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ մեղադրելուց, Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է. «Ես մեկնում եմ Պրահա, և քառակողմ հանդիպում է նախատեսված իմ, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի միջև։

Նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն սրանք»: Փաշինյանը նաև նշել է, որ «այդ հանդիպումները խաղաղության օրակարգի քննարկման մեջ են տեղավորվում»: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը կարծում է, որ այսօրվա հանդիպումներից, ինչպես նաև հոկտեմբերի 14-ին Պուտինի հետ հնարավոր հանդիպումից շատ բան է կախված: «Ըստ էության, շատ վերջակետների առումով հստակեցումներ կլինեն: Մի շարք իրողություններ վկայում են, որ մոտեցել ենք ինչ-որ ջրբաժանի, և Փաշինյանն ընտրությունն արդեն կատարել է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ հոկտեմբերը տարբեր հարցերի առումով վճռական է լինելու Հայաստանի համար:

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյան էլ բանակցությունների և «խաղաղության օրակարգի» հետ կապված կարծում է, որ եթե սկզբում խոսքը «Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու» ճանապարհի մասին էր, ապա այսօր, ըստ էության, այդ նշաձողն ընդհանրապես զրոյացվում է: «Հայաստանի իշխանությունն, ընդհանուր առմամբ, ձեռքերը լվանում է Արցախի հետ առնչվող որևէ հարցի քննարկումից, կարգավորումից, առհասարակ փորձում է Արցախի ճակատագրի հետ կապված հարցերի կարգավորման համար այլևս իրեն պատասխանատու չդիտել»,- «Փաստի» հետ զրույցում նշեց Կարապետյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների…
«Ժողովուրդ». Պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին պետական պահպանություն կտրամադրվի վարչապետի որոշմամբ
Հայտնի է, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է...
«Ժողովուրդ». Ընդդիմադիրներն այսօր ևս ԱԺ նիստին չես մասնակցի․ ի՞նչ է սպասվում
Խորհրդարանական աշխատանքը իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ այսքանով ավարտվեց...
«Հրապարակ». Դատախազը՝ մամուլի թշնամի
Նրա նախորդը՝ Արթուր Դավթյանն էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չուներ լրագրողների հետ, բայց...
«Ժողովուրդ». Շուրջ 10 մլն դրամանոց աշխատաժողով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ
Ընդ որում՝ ընթրիքն իր մեջ ներառել է մսի, թթվի, պանրի տեսականի, երկու տեսակի աղցաններ, հիմնական ուտեստ...
«Հրապարակ». Որոշել են ընդառաջել Ավինյանին
Հիշեցնենք, որ անկախության օրը զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքերի առթիվ Կատվալյանը ֆեյսբուքյան գրառում էր արել...
Ամենաշատ