News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ»  օրաթերթը գրում է. Փաշինյան-Էրդողան այսօր կայանալիք հանդիպման լուրը (այդ մասին դեռ երեկ թուրքական լրատվամիջոցներն էին գրել), ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցում հրապարակված «հավաստի աղբյուր»-ով հոդվածաշարերը հայ հասարակությանը տագնապի հերթական չափաբաժինն են ներարկել. Չլինի թե «հեղափոխականները» Ռուսաստանին ցտեսություն անելու ցանկություն ունեն: Մտահոգություններն իրականում տեղին են:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ զրույցներում ներկայացնում է թեզեր, թե Ռուսաստանը մեր ինքնիշխանությունը մեր ձեռքից տանել է ուզում, հետեւաբար մենք նրան ցտեսություն պետք է ասենք ու Եվրոպայի, Ամերիկայի կողմ թեքվենք: Հակառուսական տրամադրություններն այս օրերին իշխանական հատվածում պարզապես թեւածում են: Փաշինյանի հակառուսական քարոզից իրականության զգացումը կորցրած ՔՊ-ականներն արդեն չեն էլ թաքցնում, որ կամաց-կամաց պետք է խզել Ռուսաստանի հետ բոլոր տեսակի կապերն ու իրենց սերը եվրոպացիներին եւ ամերիկացիներին հայտնեն:

Իշխանականները, սակայն, պարզ մի հարց իրենց չեն տալիս՝ ինչպե՞ս են Ռուսաստանին հրաժեշտ ուզում տալ, եթե մեր տնտեսության մեծ մասը ՌԴ-ի ձեռքում է, ՀՀ սուվերեն տարածքի մի մասի հսկողությունն էլ ՌԴ սահմանապահներն են իրականացնում եւ այլն, եւ այլն: Իհարկե, բալանսավորված քաղաքականությունն ու աշխարհի գերտերությունների մոտ սեփական շահն առաջ տանելը ֆանտաստիկ բան է, բայց դրա համար նախ խելք ու հմտություն է պետք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ կուսակցության վարչության նիստ
Քննարկվել են Իջևանի և Փարաքարի տարածքային կազմակերպությունների…
«Ժողովուրդ». Պաշտոնաթող նախագահներին և վարչապետերին պետական պահպանություն կտրամադրվի վարչապետի որոշմամբ
Հայտնի է, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարելու, որի օրակարգում ընդգրկված է...
«Ժողովուրդ». Ընդդիմադիրներն այսօր ևս ԱԺ նիստին չես մասնակցի․ ի՞նչ է սպասվում
Խորհրդարանական աշխատանքը իշխանության ու ընդդիմության մասնակցությամբ այսքանով ավարտվեց...
«Հրապարակ». Դատախազը՝ մամուլի թշնամի
Նրա նախորդը՝ Արթուր Դավթյանն էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չուներ լրագրողների հետ, բայց...
«Ժողովուրդ». Շուրջ 10 մլն դրամանոց աշխատաժողով ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ
Ընդ որում՝ ընթրիքն իր մեջ ներառել է մսի, թթվի, պանրի տեսականի, երկու տեսակի աղցաններ, հիմնական ուտեստ...
«Հրապարակ». Որոշել են ընդառաջել Ավինյանին
Հիշեցնենք, որ անկախության օրը զոհվածների ծնողների նկատմամբ ոստիկանների կիրառած բռնության դեպքերի առթիվ Կատվալյանը ֆեյսբուքյան գրառում էր արել...
Ամենաշատ