News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Նոբելյան կոմիտեն այսօր կհայտարարի գրականության մրցանակի դափնեկրի անունը։ Բուքմեյքերները նախօրեին նշել էին իրենց ֆավորիտներին. նրանք կանխատեսում են ֆրանսիացի Միշել Ուելեբեկի կամ հնդկական ծագմամբ բրիտանացի Սալման Ռուշդիի հաղթանակը։

Ամենահավանական հաղթողների թվում են նաեւ Սթիվեն Քինգը, Էննի Էռնոն, Գարիել Լուցը, Պիեռ Միշոնը, Հարուկի Մուրակամին, Էն Կարսոնը եւ այլոք:

Հետաքրքիր է, որ ամենից շատ այդ ցուցակում գրողներ են Ֆրանսիայից եւ ԱՄՆ-ից:

Բուքմեյքերների վարկանիշում է նաեւ Լյուդմիլա Ուլիցկայան։

Նոբելյան մրցանակները շնորհվում են ականավոր գիտական ​​հետազոտությունների, հեղափոխական գյուտերի, մշակույթի կամ հասարակության զարգազման մեջ մեծ ներդրման համար: Դրանք վեցն են՝ բժշկություն, ֆիզիոլոգիա, ֆիզիկա, քիմիա, գրականություն, տնտեսագիտություն եւ աջակցություն համաշխարհային խաղաղության հաստատման գործում։
Դափնեկիրները դիպլոմ, ոսկե մեդալ եւ տասը միլիոն շվեդական կրոն դրամական մրցանակ են ստանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ