News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիան կշարունակի խանգարել հունական ռազմատեխնիկան Էգեյան ծովի ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիներ ուղարկելու պլաններին, ասել է երկրի ազգային պաշտպանության նախարար Հոլուսի Աքարը, տեղեկացրել է Anadolu-ն։

«Մենք ոչ մի քայլ, ոչ մի միլիմետր չենք նահանջի, ինչպես «ցամաքում», այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է նա Անկարայի Պաշտպանության ազգային համալսարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքերը մեջբերել է գործակալությունը։

Աքարի խոսքով՝ թուրքական կողմը կձեռնարկի բոլոր միջոցները, որպեսզի խանգարի Աթենքի՝ կղզիները ռազմականացնելու պլաններին։

«Թուրքիայի ՌԾՈւ-ն եւ ՌՕՈւ-ն այս հաշվով հստակ հրահանգներ են ստացել։ Անկախ այն բանից, թե ով է կանգնած նրանց (Հունաստանի) թիկունքում, մենք լի ենք ամեն անհրաժեշտ բան անելու վճռականությամբ»,- նախազգուշացրել է նա։

Նախարարը նշել է, որ Անկարան նախկինի պես կողմ է Էգեյան ծովում տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելուն։ «Մենք ձգտում ենք, որպեսզի Էգեյան ծովի հարստություններն արդարացիորեն բաշխվեն միջազգային իրավունքի եւ բարիդրացիական հարաբերությունների շրջանակում»,- ասել է նա։

Նախարարը նաեւ հավաստիացրել է, որ թուրք զինվորականները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները եւ պատրաստ են հակահարված տալ «կիպրա-հունական կողմի ցանկացած սադրանքի»՝ Հարավային Կիպրոսի հունական վարչակազմին զենք մատակարարելու էմբարգոն հանելու Վաշինգտոնի վերջին որոշման ֆոնին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ