News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան հինգշաբթի երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը։

Հրթիռներն արձակվել են 15 րոպե ընդմիջումներով։ Ըստ առափնյա պահպանության ծառայության՝ երկուսն էլ ընկել են ծովը։ Տարածքում գտնվող ձկնորսական նավակներին նախազգուշացվել է չմոտենալ բեկորներին դրանց հայտնաբերման դեպքում։

NHK հեռուստաալիքը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հայտնել է, որ ընկնելու տարածքը Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս է  գտնվում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ