News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 6-ի նիստում հավանություն տվեց «Գովազդի մասին», «Դեղերի մասին» օրենքներում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների փաթեթին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է արտաքին գովազդային վահանակների  միջոցով դեղերի գովազդը, ինչը որոշակի խոչընդոտներ է ստեղծում դեղերի վերաբերյալ տեղեկատվությունը բնակչությանը առավել հասանելի դարձնելու համար:

Արտաքին գովազդը չի կարող սպառնալիք հանդիսանալ բնակչության շրջանակներում, քանի որ  դեղորայքի արտադրությունը և շրջանառությունը իրականացվում է առողջապահության նախարարի հրամանով, ուստի այստեղ լրացուցիչ ռիսկեր առկա չեն։

Կարևոր է ընդգծել նաև այն փաստը, որ համաձայն 2022 թվականի հետազոտությունների արդյունքում Հայաստանում առաջատար դիրքը շարունակում է պահպանել հեռուստագովազդը, որը կազմում է բնակչության 27,8 %, հետևում թողնելով համացանցը` 1,9 % և արտաքին գովազդը (փողոցներում)՝ 1,4 %(ստորև ներկայացված է գծապատկերը, աղբյուր՝ «Բրեվիս» հետազոտական և մարքեթինգային ընկերություն)։

Նախագծի նպատակն է ապրանքների գովազդի համար առավել հասանելի դաշտի ապահովում և հնարավորություն առավել լայն հարթակներում արտադրանքի վերաբեյալ տեղեկատվության տարածման։ Գովազդի ոլորտում տնտեսվարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմանների ստեղծում, ինչպես նաև դեղերի ոլորտում իրազեկվածության բարձրացում այլ հարթակների ներգրավման միջոցով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ